ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մասնագիտությունների աշխարհում

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

«Մասնագիտական կրթություն և ուսուցում, համագործակցություն» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտները ճանաչողական այց կազմակերպեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ, որն ուղղված էր սովորողների մասնագիտական կրթության ընտրության խթանմանը և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Այցելությունը ղեկավարում էր դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժ.Վարդանյանը, ԴԱԿ Ռ.Մկրտչյանը,Դասղեկ Ս.Օհանջանյանը:
Քոլեջն ունի բուռն ստեղծագործական…

Պոեզիան մարդուն մարդ է պահում, բյուրեղացնում է հոգին…

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Աշխատանքային եռուզեռ, որը ծնում է նորանոր մտքեր, գաղափարներ … Հերթական միտք – հանձնարարական հնչեց փոխտնօրեն Ա.Գևորգյանի կողմից, որը իրականացրին կազմակերպիչ Ա.Չիլինգարյանը, ուսուցչուհիներ Լ.Եղոյանը, Ս.Կարապետյանը, Ա.Զաքարյանը: Աշակերտների շուրթերով հնչեցին բանաստեղծություններ հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, շվեդերենով և գերմաներենով: Ցերեկույթը դարձավ ավելի տարածական և հուզական, քանի որ իրենց ներկայությամբ այն պատվեցին դպրոցի շրջանավարտներ…

Փառքով անցած ճանապարհ

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 19-ին Լճաշենի Ա. Տեր - Գրիգորյանի  անվան  միջն. դպրոցում  տեղի ունեցավ  դաս-ցերեկույթ՝ նվիրված  Առաջին հանրապետության 100-ամյակին: Միջոցառումը կազմակերպել  էին  «Հայոց   պատմության»  առարկայի ուսուցչուհիներ Ա.Հայրումյանը և Ա.Խաչատրյանը:

Դաս-ցերեկույթն ավարտվեց օրհերգով և հետևյալ քառատողով.

Սարերի մեջ են իմ սաղարթները.

Նախաստեղծ ու բիրտ հավիտենության…

Արևի մեջ են իմ սաղարթները,

Այս ես եմ, այսքան եմ,

Ես՝ Հայաստանն եմ…

Դաս-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Սարադարապատի հերոսամարտը ձգվեց  մինչև  ապրիլյան…

Դասը` օդերևութաբանական կենտրոնում

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 14-ին «Բնագիտություն» առարկայի «Եղանակ, եղանակի կանխատեսում» դասը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցի (ուսուցիչ` Ն. Գաբրիելյան)  5ա և 5բ  դասարանի աշակերտները անցկացրեցին ԱԻՆ հիդրոմետ ծառայության Լոռու մարզային կենտրոնում: Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան աշխատանքին, իրենց աչքերով տեսան սարքերն ու գործիքները, ստացան սպառիչ տեղեկություններ կայանի համակարգող Վ. Եգանյանից:

Դասը ուսուցողական…

Մասնագիտական կողմնորոշում

Մարտի 21, 2018
Դպրոցական անցուդարձ

20.03.2018 թ. «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի 23 սան, ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանի և ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի գլխավորությամբ այցելեցին Կապանի «ԱԳՐՈ ԲԻՈ ՊՐՈԴՈՒԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Երեխաները շրջեցին արտադրամասերում, տեղում ծանոթացան արտադրական գործընթացներին, ձեռք բերեցին նոր գիտելիքներ, ինչպես նաև աշխատակիցներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը:…

Իմ երկրի ոստանները

Մարտի 21, 2018
Դպրոցական անցուդարձ

ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս…

«Ընտանիք» կենտրոն. «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս

Մարտի 21, 2018
Լուրեր կազմակերպություններից

«Ընտանիք» կենտրոն. «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս

Մարտի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց դուդուկի խմբակի սաների կազմակերպած «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս` նվիրված գուսան Շերամի 160-ամյակին:

Դասը նպատակ ուներ ծանոթացնել Շերամի աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:

Ցերեկույթը բացվեց երգարվեստի և…

Բարձրագույն կրթության համակարգում ամենակարևորն ուսանողն է. Լևոն Մկրտչյան

Մարտի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար  Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով բուհի ներկա և նախկին ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ անկախության տարիներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին հաջողվել է պահպանել կենսունակությունը, ապրել ակտիվ  ռիթմով ու զարգանալ. «Բուհական կյանքում ամենամեծ…

Անգլերենի գիտելիքների շնորհանդես

Մարտի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

19.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը դարձյալ նվիրված էր անգլերենի այբուբենի տոնին: /Ուսուցիչ Լարիսա Ղազայան/ IIIա,բ դասարաններ/ Ամփոփվեց տարվա ընթացքում կատարված աշխատանքն անգլերեն լեզվի ուսուցման ուղղությամբ:

Միմյանց հերթ չտալով՝ մեր սաները հստակ ու վարժ ներկայացնում էին թվեր, գույներ, կենդանիներ, մարմնի մասեր, այբուբենի տառերով գնացք կազմում և ուրախ երգով պտտվում դասասենյակում:…

«Ընտանիք» կենտրոնի մասնակցությունը Ջավախքի կրթամշակութային հաստատության հոբելյանական տարելիցին

Մարտի 20, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:

Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:

«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)