ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Աշխատանքային քննարկում` հանրակրթության բովանդակային փոփոխությունների վերաբերյալ

Մարտի 1, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի թիվ 112 ավագ դպրոցում տեղի է ունեցել հանրակրթության պետական չափորոշչին նվիրված աշխատանքային քննարկում, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցել են  ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, մի շարք ավագ դպրոցների տնօրեններ, դպրոցի առարկայական…

Նախարարը հանդիպել է «Լռության ձայն» կազմակերպության ներկայացուցիչներին

Մարտի 1, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Լռության ձայն» հասարակական կազմակերպության նախագահ Արտաշես Հովհաննիսյանին և լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների: Վերջիններիս նախարարը հրավիրել էր հանդիպման՝ լսելու նրանց մտահոգությունները  և առաջարկությունները՝ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծում ներառականության ապահովման և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ամրագրման վերաբերյալ: Երիտասարդները նշել են, որ ի տարբերություն…

Հանրապետության Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին

Փետրվարի 28, 2018
Պաշտոնական

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

Նախարար Մկրտչյանը զեկուցել է,…

Բաց դաս «Հայոց պատմությունից» Ուրասարի հիմնական դպրոցի 6-րդ դասարանում

Փետրվարի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 27-ին Ուրասարի հիմնական դպրոցի 6-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայից անցկացվեց բաց դաս «Արտաշեսյան դինաստիա. կրկնություն» թեմայով (ուսուցիչ՝ պատմական գիտությունների թեկնածու ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ): Դասը սկսվեց մտագրոհով, ինչի արդյունքում սովորողները կիսվեցին իսկական ղեկավարի մասին իրենց մտքերով: Դերախաղով բեմականացրին պատմական դրվագներ: Աշակերտները տարբեր մեթոդների միջոցով կրկնեցին նախորդ թեմաները, վերհիշեցին կարևոր թվականները, գնահատեցին…

Դաս-միջոցառում` նվիրված Անդրանիկ Օզանյանին

Փետրվարի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում կազմակերպվեց դաս-միջոցառում` նվիրված Անդրանիկ Օզանյանին:

Փետրվարի 27-ին դպրոցի պատմության ուսուցչուհի Մ.Հովասափյանը  անցկացրեց  դաս-միջոցառում, որը համակցելով «Հայ գրականություն» առարկային, դարձավ թե՛ ճանաչողական, թե՛ գեղարվեստական:

Աշակերտները,  գործածելով էլեկտրոնային գրատախտակը, ներկայացրին Անդրանիկ Օզանյանի կյանքը և գործունեությունը, ասույթներ, բանաստեղծական…

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում

Փետրվարի 28, 2018
Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Վրաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռումինիայի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:

Նշված երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար հատկացվել են հետևյալ կրթաթոշակային տեղերը.

  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական…

Աշխատանքային հանդիպում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ

Փետրվարի 27, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թիեն Ըրլոնգին:
Աշխատանքային կարգով քննարկվել են Չինաստանի հետ  համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես  անդրադարձ է եղել միջպետական  ծրագրերով Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում …

Մենք պարտավոր ենք ճանապարհ բացել շնորհալի երիտասարդների համար. Լ. Մկրտչյան

Փետրվարի 27, 2018
Պաշտոնական

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացված…

Ազգային արմատների ճանաչում

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Ազգային արմատների ճանաչում

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակում «Զապել Եսայան-140» խորագրով բարձր դասարանի սովորողների համար զեկուցումով հանդես եկավ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Ա. Մկրտչյանը: Նա ներկայացրեց սփյուռքահայ մեծ գրողի, գրականագետի, հրապարակախոսի կյանքն ու գործունեությունը, ծանոթացրեց նրա գործերին` «Կեղծ հանճարներ», «Կրակե շապիկը», «Սկյուտարի վերջալույսեր», «Վերջին բաժակը»,…

Մաշտոցյան գրով անմահացած մայրենի լեզու

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Լեզուն ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: 
Հ. Թումանյան

Փետրվարի 21-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIա դասվար Հասմիկ Մելքոմյանը կազմակերպեց միջոցառում «Մաշտոցյան գրով անմահացած մայրենի լեզու» խորագրով:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)