ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բաց դաս՝ «Զ-զ» հնչյուն-տառը

Փետրվարի 21, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 20-ին Ուրասարի հիմնական դպրոցի առաջին դասարանում «Մայրենիից» անցկացվեց բաց դաս՝ նվիրված ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ: Դասն սկսվեց  ՀՀ օրհներգով, որից հետո աշակերտները ծանոթացան զինանշանին, դրոշին… Խոսեցին բանակի, զինվորի, հայրենիքի մասին, արտասանեցին բանաստեղծություններ զինվերի, 0 թվի, բզզան միջատների մասին: Կարդացին, վանկատեցին և հնչունական վերլուծության ենթարկեցին զ-ով սկսվող, ավարտվող,…

Մեր դպրոցի աղջիկների հաջող ձեռքբերումը

Փետրվարի 21, 2018
Դպրոցական անցուդարձ

   Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների աղջիկներից կազմված վոլեյբոլի թիմը Արաբկիր համայնքում գրավեց երկրորդ պատվավոր տեղը։

Խաղ-մրցույթը կայացավ Երևանի հ.129 հիմնական դպրոցում՝ երեք փուլով։

    Մրցույթի արդյունքներն են՝

հ.83 դպրոց –   հ.148 դպրոց ( 2 – 1 )

h.148 դպրոց – հ.151 դպրոց ( 2 – 0 )

Գիրք նվիրելու տոն Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է մի գեղեցիկ և հետաքրքրիր տոն, որ կոչվում է գիրք նվիրելու օր: Այն առանձնահատուկ հետաքրքրությամբ նշվում է հատկապես Հայաստանում:

Գիրք նվիրելու տոնը առավել իմաստուն դարձրեց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի  բոլոր սաներին:

Ահա տարրական  օղակի բոլոր  սաները  գրադարանում են: Արդեն հասկացել են …

Մեր աշակերտները՝ «FRISMOS» կազմակերպության ցանկալի այցելուներ...

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

    Շարունակվում է ավանդույթ դարձած այցելությունը  «FRISMOS» կազմակերպություն, որը աշակերտներին սովորեցնում է ծրագրավորման և համակարգչային խաղերի գաղտնիքները:

    Ուսուցչուհի Գ.Աբրահամյանի ուղեկցությամբ XI դասարանների աշակերտները, հաճելի ընդունելության արժանանալով, վերադարձան համացանցային աշխարհում նոր գաղտնիքներ բացահայտելու ցանկությամբ:

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց

Գիրք նվիրելու օր

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին Կապանի N13 հիմնական դպրոցում հաճելի ավանդույթ է դարձել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշել որպես «Գիրք նվիրելու օր»: Աշակերտները օրը սկսեցին միմյանց և դպրոցի գրադարանին գրքեր նվիրելով` համահունչ օրվա խորհրդին:Շարունակելով պահպանել տոնական տրամադրությունը՝ մարդկանց գիրք նվիրելիս, մենք լավագույն կերպով կհարգենք Հովհաննես Թումանյանի հիշատակը՝ մեր մեծերից մեկի,ով իր ամբողջ կյանքը…

Արարատը մեր նոր քերթության

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: 

Եվ բնավ էլ պատահական չէ, որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով: 
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է, այն հիշեցնում է մեզ, որ…

Այցելություն Խ.Աբովյանի տուն-թանգարան

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 16-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XԳ դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ.Եղոյանի հետ այցելեցին Խ.Աբովյանի տուն-թանգարան: Աշակերտները հետաքրքրությամբ  լսեցին էքսկուրսավարի բացատրությունները, դիտեցին ցուցանմուշները, նկարները, հարստացրին իրենց ունեցած գիտելիքները: Երեխաներին շատ հետաքրքրեց Խ.Աբովյանի կազմած կիսագնդերի քարտեզը: Ավելի հանգամալից ներկայացվեց Խ.Աբովյանի լուսանկարի հետ կապված պատմությունը, նրա անհետացման…

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Կապանի N13 դպրոցի Vա դասարանում անցկացվեց դաս-ցերեկույթ:

Դաս-ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Անահիտ Արզումանյանը: 

Աշակերտները ներկայացրեցին Հովհ. Թումանյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղու մասին ուշագրավ դրվագներ, հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, քառյակներով, ներկայացրեցին հատվածներ նրա պոեմներից, ինչպես նաև հնչեցրին նրա…

Անհրաժեշտ է թերթել գիրքը, և նա ինքը կբացի իր գաղտնիքները...

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում օրը հագեցած էր գրքերի բույրով... Այոˊ, այոˊ, եթե չեք զգացել այդ բույրը, ապա երբեք էլ ուշ չէ, ինչպես հանճարեղ Եղ.Չարենցն էր ասում. «Օ˜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...»։

Դպրոցի գրադարանավարը՝ տիկին Գրետան, իր սիրած գործի լիարժեք տիրուհին էր այսօր, երբ սիրով ու…

Այց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

  Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի շրջանակներում XIզ դասարանի աշակերտները (ուսուցչուհի Մ.Հովասափյան) այցելեցին « Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ», որտեղ ծանոթացան Ալ.Թամանյանի կյանքին ու գործունեությանը, ստեղծագործական ժառանգությանը։ Տեղեկություններ ստացան այն ճարտարապետների մասին, ովքեր ներդրում են ունեցել Առաջին Հանրապետության կայացման գործում, մասնակցել են մեր երկրի շինարարությանն ու բարենորոգմանը։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)