Դպրոցում ավանդույթ դարձած մրցույթների շարքում այսօր` նոյեմբերի 22-ին, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Կ.Մովսիսյանը կազմակերպեց մրցույթ XԲ և XԴ դասարանների աշակերտների միջև:
Մրցող խմբերը ներկայացան Արդինի և Ամբերդ անուններով` կարևորելով պատմական արժեքները:
Ուրախ երգն ու պարը աշխուժացրին միջոցառումը, որը ճանաչողական և ուսուցանող նպատակ ուներ: Այն հարստացրեց աշակերտների գիտելիքները:
Հաղթող…
Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի VIբ դասարանում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ միջոցառում «Աշունը և վիտամինները» վերնագրով, որը կազմակերպել էր տեխնոլոգիայի ուսուցչուհի Ջեմմա Վարդանյանը: Ոսկեհեր աշունը աղջկա կերպարանքով մտել էր դասասենյակ և իր բերքն ու բարիքն էր ցուցադրում: Տնային տնտեսուհիները օգտակար խորհուրդներ էին տալիս: Ներկա էին նաև կյանքի…
Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանում 22.11.2017թ. կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասընթաց: (Դասընթացավար ԴԱԿ Ռիմա Մկրտչյան)
Թեման՝ Մասնագետների առաջարկ և պահանջարկ
Վարժություն «Ռոբինզոնադա»
Նպատակը
Կասպերսկի Լաբորատորիան ԿՏԱԿ-ին տրամադրել է հատուկ Հայաստանի համար թարգմանված, ՏՏ անվտանգությանը վերաբերվող գրքերի .pdf տարբերակները, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարան» կայքի «Կիբերանվտանգություն» բաժնում.
գիրք 1. «Գոյատևել թվային աշխարհում»
գիրք 2. «ՏՏ անվտանգությունը սկսնակների համար»
«Գոյատևել թվային աշխարհում ծնողների համար» գիրքը հրատարակվել է մեկ ամիս առաջ և դեռ միայն ռուսերեն է։ 2018 թվականի սկզբին այն կթարգմանվի հայերեն…
Կապանի N13 հիմնական դպրոցում նոյեմբերի 20-ին սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ նշվեց «Երեխաների համաշխարհային օրը»: Դպրոց էր հրավիրվել Վահանավանք համալիրի քահանա Տեր Ավետիք Մարտիրոսեանը,ում էլ հրավիրեցին Հայ եկեղեցու պատմության դասին մասնակցելու:Աշակերտները քահանայի հետ միասին միասնական աղոթք բարձրացրին մեր երկրի խաղաղության և ապահովության համար:
Դասի վերջում երեխաները աղոթեցին…
Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս երգ-երաժշտություն առարկայից (ուսուցիչ՝ Նելլի Նազարյան):
Դասի թեման՝ Ա.Տիգրանյան «Անուշ» օպերա
Դասի նպատակները.
Ուսուցանող՝ ծանոթացնել Ա.Տիգրանյանի և նրա «Անուշ» օպերայի հետ,սովորեցնել «Ամպի տակից» երգը:
Զարգացնող՝ զարգացնել ճիշտ երգչային դրվածքով երգը կատարելու և ունկնդրվող ստեղծագործությունը վերլուծելու, ինքնուրույն կարծիք հայտնելու կարողությունները:
…
«Երեխաների դեմ բռնության կանխարգելման միջազգային օրվա» կապակցությամբ Կապանի N13 հիմնական դպրոցում նոյեմբերի 20-ին կազմակերպվեց «Բռնության կանխարգելում» թեմայով դասընթաց IX դասարանի աշակերտների համար: /Դասընթացավարներ՝ VIII և IX դասարանների աշակերտներ Քերոբ Ավագյան,Նանե Առաքելյան/
Քննարկման սկզբում մասնակիցներն իրենք փորձեցին տալ բռնության սահմանումը, իսկ դասընթացի ընթացքում խոսվեց նաև ընտանեկան բռնության տեսակների մասին: Մասնակիցներին…
Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին գնահատել, գիտակցել և արժևորել գնահատել սեփական կարողությունները և գիտելիքները ապագա մասնագիտությունն ընտրելիս: Ս.թ նոյեմբերի 18-20-ը, Աղվերանում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում շարունակվում են տարբեր մարզերի դպրոցների մանկավարժների ու կրթության աշխատողների «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով …
Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին մոտ 100 գրանցված մասնակիցներից 73-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 73 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (կցվում է): Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ