ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հավասար պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց համար

Նոյեմբերի 16, 2017
Լուրեր կազմակերպություններից

Երևանի տարածաշրջանային  թիվ 2 պետական քոլեջում այսօր բացվել է սոցիալական ձեռնարկություն՝ սառնարանային տնտեսություն: Սոցիալական ձեռնարկության բացումը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը շնորհակալությւոն է հայտնել…

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար»

Նոյեմբերի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում նոյեմբերի 15-ին անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը: Այս մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մեր երկրում անցկացվող միջազգային հայտնի մրցույթների շարքից է և, ինչպես «Կենգուրուն» և «Մեղուն», նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին:Բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ…

Երկխոսությունների հարթակում քննարկվել է նախադպրոցական կրթության խնդիրները

Նոյեմբերի 15, 2017
Պաշտոնական

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականին: Գործունեության 12 տարիների ընթացքը և կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքն անհրաժեշտ բարեփոխումների կարիք ունի: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագծի բարեփոխված տարբերակը: ՀՀ ԿԳ նախարարության և «Պարադիգմա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը նվիրված…

Կձևավորվի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին

Նոյեմբերի 14, 2017
Պաշտոնական

Այսօր տեղի է ունեցել ESPAQ Տեմպուս ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Տեմպուս, իսկ ներկայումս Էրազմուս ծրագրերը շատ կարևոր են կրթության ոլորտի համար, հետևաբար պետք է արժևորել ձեռքբերված արդյունքները: «Վերոնշյալ ծրագրերի լավագույն փորձին ծանոթանալը, ուսանողների և…

«Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով կլոր սեղան-քննարկում

Նոյեմբերի 14, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ շիրակցի գրողներ Անդրանիկ Կարապետյանի, Շնորհիկ Շահինյանի, Ռոզա Հովհաննիսյանի ու Լուսինե Աղաջանյանի:

Ծրագրի նպատակն էր դեռահասների շրջանում ընդլայնել «Եղեգան փող» գրական-մշակութային պարբերաթերթի վերաբերյալ տեղեկատվությունը, ծանոթացնել Շիրակի մարզի ժամանակակից գրողների…

Երիտասարդները շարունակում են իրենց շահերի պաշտպանության ծրագրերը Տավուշում

Նոյեմբերի 14, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքների մոտ 45 երեխաներ արդեն երկրորդ տարին է, որ հանդիսանում են երեխաների շահերի պաշտպանության խմբերի անդամներ: Նախորդ տարում երեխաները մասնակցելով մի շարք դասընթացների և գործնական նախաձեռնությունների, իրենց համայնքներում բացահայտեցին որոշ խնդիրներ, որոնք առնչվում են հենց երեխաների շահերի պաշտպանությանը: Խմբերը համագործակցել են նաև որոշում…

Հ. Սահյանին նվիրված գրկան - երաժշտական ցերեկույթ Ուրասարի հիմն. դպրոցում

Նոյեմբերի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 10-ին Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց Համո Սահյանին նվիրված գրկան - երաժշտական ցերեկույթ: Ներկա էին ուսուցիչները, ծնողները: Աշակերտները ներկայացրին Հ. Սահյանի կյանքը, ստեղծագործությունը: Տպավորիչ համարներով գովերգեցին Հ. Սահյանի պոեզիան, ներկայացրին սիրո, բաժանումի և մարդկային անցողիկ կյանքի իմաստավորման թեմաներին վերաբերող, ինչպես նաև նրա պոեզիայի գլխավոր կերպարին՝ Հայաստանին վերաբերող բանաստեղծություններ: Աշակերտները ներկայացան…

Նոր ծրագրեր` հայ-բրիտանական կրթական համագործակցության շրջանակում

Նոյեմբերի 13, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  առևտրային և ներդրումային հարցերով վարչապետի  հանձնակատար Մարկ Փրիթչարդին և ՀՀ Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով  հյուրերին՝  նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մշտապես զգացել է Միացյալ Թագավորության…

Հայ զինվորը

Նոյեմբերի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13հիմնական դպրոցը «Դպրոց-կենտրոնների միության» և ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացված «Հայ զինվորը...» խորագրով մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը: Մրցույթի ամփոփումը կայացավ Դիլիջանի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանում:
Լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների ներկայացուցիչներին հատուկ և առաջին կարգի մրցանակներն ու պատվոգրերը հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն…

Բարին արա

Նոյեմբերի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը աշակերտական խորհրդի «Բարին արա» բարի գործերի հանձնախմբի հետ միասին կազմակերպեց այց Ձորք թաղամասում բնակվող տարեցներին: Աշակերտներն իրենց հետ վերցրել էին խմորեղեն, քաղցրավենիք (hովանավոր` «Բարեշեն» ԱՁ-ի տնօրեն՝ Սոս Թումանյան):

Աշակերտներն առաջարկեցին նաև իրենց օգնությունը տարեցներին: Սույն այցելությունների նպատակն է, որ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)