ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի առաջին փուլը Ուրասարի հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

23.10.2017թ Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 11-րդ մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որն  այս անգամ նվիրված է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային - ազատագրական պայքարին՝ «Արցախյան ազատամարտ-30» խորագրով:

Մրցույթին մասնակցեցին և՛ տարրական, և՛ հիմնական դպրոցի սաները: Հիանալի ասմունքեցին Հերմինեն, Արամը, Արտյոմը, Հռիփսիմեն, Սուրենը... Սակայն լավագույնս հանդես եկան 6-րդցիները՝ Սյուզաննան,…

Դաս - ՈւՀԱ (КВН) Ուրասարի հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցի V և VI դասարաններում ռուսաց լեզվից ոչ սովորական բաց դաս անցկացվեց՝ դաս ՈւՀԱ (КВН), որի ընթացքում աշակերտները խորացրին իրենց գիտելիքները ռուսաց լեզվից, կրկնեցին և ամրապնդեցին անցածը:

Միմյանց հետ մրցում էին 3 թիմեր՝ «Արևիկ», «Բարություն» և «Հաղթանակ»: Թիմերի աշխատանքը գնահատում էր ժյուրին, որի կազմում էին ուսումնական գծով փոխտնօրենն…

Այցելություն Երևանի պետական համալսարան

Հոկտեմբերի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 25-ին Երևանի հ. 75 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի մի խումբ անդամներ ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ և ԴԱԿ Ա. Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին ԵՊՀ: Մայր բուհի գավթում աշակերտներին դիմավորեց մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ տեսուչ, «Վարդանանք» ՌՀԴԱ ակումբի նախագահ Ս. Աբրահամյանը, ով ողջույնից հետո հյուրերին…

Օտար լեզուների առարկայական շաբաթ

Հոկտեմբերի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի № 2 ավագ դպրոցում մի ամբողջ շաբաթ եռուզեռ էր՝ մեկնարկել էր ավանդույթ դարձած Օտար լեզուների առարկայական շաբաթը, որի շրջանակներում տեղի են ունեցել յուրօրինակ, բազմաբնույթ միջոցառումներ դպրոցի ռուսախոս, անգլախոս և գերմանախոս աշակերտների ակտիվ մասնակցությամբ։

2017 թ․ հոկտեմբերի 16-ից 20-ի ընթացքում անցկացված առարկայական շաբաթը նվիրված էր Հայաստանին։
 Նպատակներն էին․

Ցուցահանդես՝ բրիտանական կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ

Հոկտեմբերի 25, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Երևանում Բրիտանական դեսպանատան և Բրիտանական խորհուրդի կողմից կազմակերպված Best of British Education կրթական ցուցահանդեսին:
Բացման խոսքում ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Բրիտանական խորհուրդը ԿԳ նախարարության  հիմնական միջազգային գործընկերներից է.«Ցուցահանդեսը Բրիտանական խորհրդի կրթության ոլորտում ծավալած…

ԿԳ նախարարն ընդունել է Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

Հոկտեմբերի 25, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին և նրան ուղեկցող հայր Եղիա Կիլաղբյանին:                   

Շնորհավորելով հյուրերին Մխիթարյան միաբանության 300-ամյակի առթիվ՝ նախարարն  ընդգծել է, որ…

Բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից Ուրասարի հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից  (ուսուցիչ՝ ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ):

5-րդ և 6-րդ դասարանցիների մասնակցությամբ ներկայացվեցին «Պատահույթի հավանականությունը» և «Մնացորդով բաժանում» թեմաները: Երկկազմ դասարանում դասավանդման հատուկ դասապլանի առանձնահատկություններից ելնելով՝ դասի սկզբում 6-րդ դասարանցիներն ամփոփեցին նախորդ՝ «Դիագրամներ և գրաֆիկներ» թեման: Կարողացան պատկերել դիագրամներ և կազմել գրաֆիկ՝ ցույց տալով օրվա ջերմաստիճանի…

Բաց դաս Ուրասարի հիմնական դպրոցում «Համաշխարհային պատմություն» առարկայից

Հոկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցում հերթական բաց դասն էր՝ այս անգամ «Համաշխարհային պատմություն» առարկայից (ուսուցիչ՝ ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ):

6-րդ դասարանի աշակերտները Հին աշխարհի պատմությունից ներկայացրին «Հնդկաստան և Չինաստան» թեման: Աշակերտներն ուսուցչի ուղղորդմամբ նկարներով, քարտեզով, զանազան դիդակտիկ պարագաների օգնությամբ վեր հանեցին երկու երկրների պատմական զարգացման առանձնահատկությունները, մշակութային յուրահատկությունները: Համեմատական մեկնաբանությամբ ներկայացրին դասանյութի վերաշարադրանք էսսեներ,…

Արցախյան ազատամարտ-30

Հոկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի գրադարանում տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 11-րդ մրցույթ-փառատոնի առաջին փուլը: «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնն» այս անգամ նվիրվում է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազատագրական պայքարին,որի խորագիրն է «Արցախյան ազատամարտ-30»: Նշենք, որ փառատոնի նպատակն է` մատաղ սերնդի ուշադրությունը բևեռել հայրենի գրականությանը, սատարել գալիք սերնդի…

«Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ»

Հոկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 25-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտների հետ, ոստիկանության Կապանի բաժնի անչափահասների գործերով խմբի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Զառա Վ.Վարդանյանը, Կապանի ռազմական ոստիկանության կարգապահական վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Ալեքսան Առաքելյանըանցկացրեցին զրույց-զեկույց «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» թեմայով:
Զրույցի նպատակն էր բարձրացնել սովորողների ռազմահայրենասիրական ոգին և իրավագիտակցությունը:
«Բարեկամ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)