ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Աշխատաժողով. Միջազգային առաջավոր փորձը ներդրվում է գյուղատնտեսական կրթության բնագավառում

Օգոստոսի 18, 2017
Պաշտոնական

Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՆ-ի, Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ, գործատուներ, ոլորտի փորձագետներ, ՀՀ գյուղատնտեսական քոլեջների տնօրեններ…

Ազգային երգ ու պարը` Արցախում․ կայացավ Արցախի ուսուցիչների առաջին վերապատրաստումը

Օգոստոսի 18, 2017
Լուրեր կազմակերպություններից

Այս ուստարվանից սկսած՝ Արցախի դպրոցների 5-7-րդ դասարաններում կներդրվի և կդասավանդվի դպրոցական ծրագրի ամենահայրենասիրական առարկաներից մեկը՝ ազգային երգ ու պարը։

Այս նպատակով Արցախում երկու փուլով մեկնարկեցին ուսուցիչների վերապատրաստումներ, որոնք իրականացվեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից։

Վերապատրաստումների առաջին փուլին մասնակցեց Ստեփանակերտի և Արցախի տարբեր շրջանների դպրոցների 17 ուսուցիչ՝ ծանոթանալով…

Հավանության է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը

Օգոստոսի 17, 2017
Պաշտոնական

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: 
... 
Հավանության է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրն ու ծրագրի միջոցառումների…

Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը

Օգոստոսի 16, 2017
Պաշտոնական

Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Դասագրքերը կենտրոնացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Եղիշե Չարենցի անվան հ. 67 և Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցներում, որտեղից էլ, նախապես ներկայացված հայտերի հիման վրա, համապատասխան քանակով դրանք տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա…

Նախարարը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին

Օգոստոսի 15, 2017
Պաշտոնական

2017 թվականի հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի  առաջնությանը ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմը զբաղեցրել է  1-ին տեղը: Թիմի մարզիկներին և մարզիչներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը`…

2017 թվականի սեպտեմբերից 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

Օգոստոսի 11, 2017
Պաշտոնական

2017 թվականի սեպտեմբերից Հայաստանում պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը: 9-րդ դասարանից հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Վերոնշյալ թեմայով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել «Հայելի» ակումբում, որի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի…

Կարբի գյուղի աշակերտուհիների թիմը Global Technovation-2017 մրցույթում արժանացել է մրցանակի

Օգոստոսի 10, 2017
ՏՀՏ նորություններ

Կարբի գյուղից աղջիկների թիմը հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ում տեղի ունեցած համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգում և արժանացել «Մարդկանց ընտրություն» մրցանակին:

Կրթության ազգային ինստիտուտի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի արդյունքում Հայաստանի Կարբի գյուղի՝ 5 աղջիկներից բաղկացած «Մեկ…

ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր. կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման համակարգ կներդրվի

Օգոստոսի 10, 2017
Լուրեր կազմակերպություններից

Ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, ըստ որի՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Մինչ այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նկատեց, թե պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է, որը ՀՀ-ում…

Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը շարունակվում են

Օգոստոսի 10, 2017
Պաշտոնական

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը, որին այս տարի մասնակցում են Հայաստանի, Արցախի և 7 երկրներից  (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) եկած ավելի քան 100 պատվիրակներ: 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարվա պարբերականությամբ կազմակերպվող այս միջոցառումը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության,…

«Ընտանիք» կենտրոն. «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական ամառային դպրոց ծրագիր

Օգոստոսի 9, 2017
Լուրեր կազմակերպություններից

Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:
-Անոնք, որ պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը:

Գ. Նժդեհ

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում հուլիսի 22-ից 30-ը իրականացրեց «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)