ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայ-չինական գիտակրթական համագործակցության զարգացումը` քննարկման առանցքում

Հուլիսի 15, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կրթաթոշակների հանձաժողովի (China Scholarship Council) քարտուղարության ղեկավարի տեղակալ Վան Շենգանի  գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարն երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ հայ-չինական միջպետական  ծրագրի շրջանակում Չինաստանի առաջատար համալսարաններում  Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերի համար: Լ. Մկրտչյանը գոհունակությամբ նշել է,…

Ներկայացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքները

Հուլիսի 14, 2017
Պաշտոնական

Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԿՏԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ…

«Ընտանիք» կենտրոն. Ուսումնական տարվա ամփոփում

Հուլիսի 12, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 1-ից 7-ը ամփոփեց  2016-2017 ուսումնական տարին: Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը, սաների ցուցաբերած արդյունքները:

Այս տարին ևս արգասաբեր էր և արդյունավետ: Դրա մասին էին վկայում տարբեր բնագավառներում սաների ձեռքբերումները. պարարվեստ, երգարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նկարչական արվեստ, շախմատ, կյոկուշինկայ կարատե: Միջազգային, հանրապետական ու…

ԿՏԱԿ-ը ներկայացրել է հետազոտության արդյունքները

Հուլիսի 11, 2017
Լուրեր կազմակերպություններից

Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորան արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի Որակի կենտրոնների, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության թիմի ներկայացուցիչներ:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ…

Հուշագիր կրթության և գիտության ոլորտում` Հայաստանի և Իրանի միջև

Հուլիսի 10, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ ԿԳ նախարար…

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հուլիսի 4, 2017
Պաշտոնական

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել  Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացման պաշտոնական հանդիսությունը: Միջոցառմանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով` այսօր ՀՊՄՀ-ում կարևոր իրադարձություն է: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը…

Բոլոնիայի գործընթացին զուգահեռ պահպանել և զարգացնել ազգային կրթական համակարգը. Լ. Մկրտչյան

Հուլիսի 3, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության նախագահի տեղակալ Դագմար Շիպանսկիին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար  Թոմաս Շրափելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն առանձնակի կարևորել է գերմանական կազմակերպությունների աջակցությունը Հայաստանի…

Քեմբրիջի համալսարանի բարձր գնահատականը` Արարատյան բակալավրիատին

Հուլիսի 3, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրեն Դեն Բռեյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արարատյան բակալավրիատ ծրագիրը, որն իրականացնում են ՀՀ ԿԳ նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը` համագործակցելով Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ: Նախարարի տեղակալ…

Տարեվերջյան Էքսկուրսիա

Հուլիսի 3, 2017
Դպրոցական անցուդարձ

Մեծամորի թիվ 1 հիմանական դպրոցի 1-ին դասարանցիները տարեվերջյան Էքսկուրսիայի շրջանակներում այցելեց Օշական՝  Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Քաջ գիտակցելով գիր ունենալու կարևորությունը՝ աշակերտները խորին երախտագիտությամբ խոնարհվեցին Մաշտոցի շիրմի առջև՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Նոյեմբերյանում ԻՄՓԱՔԹ ակումբի և համայնքապետարանի համատեղ ծրագիրը

Հուլիսի 3, 2017
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերյան համայնքում  ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը գործունեության մի քանի ամսվա պատմություն ունի, որտեղ ոչ ֆորմալ կրթությամբ երեխաները ձեռք են բերում հմտություններ  և գիտելիքներ  քաղաքացիական կրթության, առաջնորդության և այլ ասպարեզներից:  Կարևոր տեղ է հատկացվում  նաև տեղական իշխանության մարմինների հետ համագործակցությանը, որպեսզի երեխաները գիտակցեն տեղական կառավարմանը քաղաքացիների մասնակցության կարևորությունը: Եվ ահա, ակումբականները իրենց…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)