ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ամփոփվեց «Իմ մասին» ստեղծագործական աշխատանքների մրցույթը

Հունիսի 5, 2017
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 1-ին «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության գրասենյակում ամփոփվեց  կազմակերպության «Արևածաղիկ» ամսաթերթի կողմից հայտարարված «Իմ մասին» ստեղծագործական աշխատանքների մրցույթը։ Ժյուրիի կողմից ընտրված 10 լավագույն աշխատանքներն արժանացան խրախուսական մրցանակների և նրանցից ընտրվեցին լավագույն 3 աշխատանքները։ Դրանք են՝

Սևակ Սուլյան «Եթե հրաշք լիներ»
Լիանա Ալավերդյան «Աշխարհի գույները»

Գերմանալեզու մյուզիքլների բեմադրում

Հունիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բեմահարթակում գերմանալեզու մեծ տոնախմբությունն էր․մեր 4-րդ դասարանների սաները իրենց երաժշտական տոնին միանալու հրավիրել էին բոլոր բոլորին։
Հրաշալի թիմային աշխատանք՝ ի դեմս մեր պարուսույց Մարիաննա Հովհաննիսյանի, տաղանդավոր երգահան Կարինե Գալյանի և մեր գերմաներենի ուսուցչուհի Օֆելյա Նազարյանի, որի արդյունքում ականատես եղանք գերմաներեն լեզվով բեմադրված երկու բացառիկ, գունեղ ու…

Հայաստանի Ազգային արխիվի անձնակազմն այցելեց Ուրասար

Հունիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 18-ին Ուրասարի հիմնական դպրոց այցելեց Հայաստանի Ազգային արխիվի (ՀԱԱ) անձնակազմը: Նրանք ներկայացրին Ուրասար գյուղի, դպրոցի և եկեղեցու պատմությունը, ինչպես նաև Ներսիսյան և Գայանյան օրիորդաց դպրոցներին վերաբերող փաստաթղթեր` ըստ ՀԱԱ-ում պահվող արխիվային վավերագրերի: Նշյալ փաստաթղթերը ՀԱԱ-ն նվիրեց Ուրասարի հիմնական դպրոցին, որոնք այսուհետ կպահվեն դպրոցում. ցանկացողները կարողն են ծանոթանալ դրանց: Այս…

Մեկնարկել են միասնական քննությունները

Հունիսի 2, 2017
Պաշտոնական

Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Այսօր քննություններ կանցկացվեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», հունիսի 6-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա»,  հունիսի 13-ին`  «Օտար լեզուներ»,  հունիսի 16-ին` «Մաթեմատիկա»,  հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա»,  հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից: 

Միասնական քննությունների թեստերին ու պատասխաններին դիմորդները կարող են…

Վերջին զանգն Ուրասարում

Հունիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 26-ին Հայաստանի դպրոցներում հնչեց Վերջին զանգը. բացառություն չէր նաև Ուրասարի հիմնական դպրոցը: Երեխաները մեծ հուզմունքով էին սպասել այդ օրվան և նախապատրաստվել ամենայն լրջությամբ: Վերջին զանգն արժանավորվեց նրանով, որ այս տարի առաջին անգամ այն անցկացվեց գյուղի ակումբում՝ երեխաների նախաձեռնությամբ: Պետք է նշել, որ ակումբը երբևէ չէր գործածվել նմանատիպ միջոցառումների համար…

Վիքիակումբ՝ Ուրասարի հիմնական դպրոցում

Հունիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 20-ին Ուրասարի հիմնական դպրոցում մեկնարկեցին Վիքիակումբի աշխատանքները. դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները միացան հայերեն Վիքիպեդիան խմբագրողների բազմահազարանոց բանակին: Այսուհետ ուրասարցի աշակերտները ևս կունենան իրենց փոքրիկ ներդրումը օնլայն հանրագիտարանում հոդվածների, մասնավորապես Վիքիբառարանը խմբագրելու գործում: Ուսուցիչներ Նարեկ Հակոբյանի և Արմեն Մխեյանի օժանդակությամբ աշակերտները խմբագրեցին Վիքիբառարանի մի շարք բարբառային բառեր:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 1, 2017
Պաշտոնական

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և երեխայի խնամքի համակարգի ու ներառական կրթության ոլորտում ներկայումս իրականացվող բարեփոխումների շրջանակներում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Միջոցառումը նվիրված էր Երեխայի իրավունքների կոնվենցիայում ամրագրված երեխաների հիմնարար իրավունքների լուսաբանմանը, ինչպես նաև՝ 2014-2017թթ. հիմնական ձեռքբերումներին և մարտահավերներին, մասնավորապես, թե…

Մասնագիտական կողմնորոշում

Հունիսի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասնագիտության գիտակցված ընտրությունը

Ձեր աշխատանքային հաջողությունների հիմքն է:

 

Ջերմուկի Մ.Գորկու անվան թ. 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում միջոցառում է վերոհիշյալ թեմայով: Ներկա էին տարբեր մասնագիտության տեր հյուրեր: Ցանկալի էր լսել նրանց կարծիքները, խոհերը, տեսակետները իրենց մասնագիտությունների վերաբերյալ և մեկ անգամ ևս ճշտելու, թե արդյոք ճիշտ ընտրություն են արել /կամ…

Հունիսի 1

Հունիսի 1, 2017
Օրվա խորհուրդ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մայիս ամսին

Մայիսի 31, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը մայիս ամսին ունեցել են ավելի քան 750,000 էջի դիտում: Յուրաքանչյուր օր պորտալն ու իր ենթակայքերը ունեցել են ավելի քան 4,000 այցելու, ամսվա ընթացքում այցելուներն…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)