ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայաստանի 11 դասավանդողներ կստանան European SchoolNet-ի հավաստագրեր

Մայիսի 29, 2017
Լուրեր կազմակերպություններից

Եվրոպական դպրոցական ցանցի (European SchoolNet) հետ ձեռք բերված համաձայնությամբ Հայաստանի 25 ուսուցիչներ մասնակցեցին «Ապահով համացանց դասավանդողների համար» վեցշաբաթյա հեռահար ​​դասընթացին: Լավագույն արդյուքներ ցույց տված 11 մասնագետները կստանան European Schoolnet-ի ավարտական հավաստագրեր՝ Նարինե Խաչատրյան (Ապահով Համացանց Հայաստան),  Անուշ Ղևոնդյան  (Վանաձորի թ 18 հիմնական դպրոց), Ալվարդ Սարոյան (Երևանի թ 100 հիմնական դպրոց), Մարիա Լիսիցինա (Օհանյան…

Նոր սերնդին ենք փոխանցում անկախ Հայաստան, ազատագրված Արցախ և հպարտության զգացում. Լ. Մկրտչյան

Մայիսի 26, 2017
Պաշտոնական

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը Երևանի Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» ավարտական միջոցառմանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նրանք կյանք են մտնում մեր պետության համար վճռական և պատասխանատու փուլում. «Որպես նոր սերունդ՝ ձեզ փոխանցվում է անկախ Հայաստան, ազատագրված Արցախ,…

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ

Մայիսի 26, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը և տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այցելել են Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ,  որը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի…

Մայիսի 28-ը` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Մայիսի 26, 2017
Օրվա խորհուրդ

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց…

Երեխաների ավնտանգ և առողջ միջավայրն առաջնային է

Մայիսի 26, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբը, որը երեք տարի է ինչ  գործում է համայնքում, մոտ 35 երեխաների համար իրականացրեց նոր ծրագիր «Երեխան անվտանգ և առողջ միջավայրում»  խորագրով: Ծրագրի նպատակն էր  դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիներին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և հզորացնել կարողություններ գիտելիքները և կարողությունները առողջ և առօրյա վտանգավոր իրավիճակներում ապրելու և…

Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ ակումբների նոր ծրագրերը

Մայիսի 26, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների ԻՄՓԱՔԹ ակումբները, որոնք ունեն մոտ երեք տարվա պատմություն, համայնքներում իրենց ակտիվ գործունեության հերթական արդյունքները արձանագրեցին, իրականացնելով համայնքային նոր ծրագրեր:  Ոչ ֆորմալ կրթական մոդուլների ուսուցմամբ գործող ակումբները խորապես ուսումնասիրելով «Առոջնորդություն» կրթական մոդուլը, հանդես եկան որպես համայնքային առաջնորդներ իրենցից կրտսեր երեխաների համար՝ նախաձեռնելով հետաքրքիր, ուսանելի միջոցառումներ:…

Հրաժեշտ առաջին ուսուցչուհուն

Մայիսի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Հպարտորեն կարող ենք ասել, որ հերթական հաջողված միջոցառումը կայացավ Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում, հերթական գրագետ ու բանիմաց սերունդը հրաժեշտ տվեց կրտսեր դպրոցին և վստահ մտավ իր դպրոցական կյանքի հաջորդ շրջափուլ: 3 բ դասարանի աշակերտները ( դասվար Ա.Հարությունյան) և 4 ա դասարանի աշակերտները ( դասվար Մ.Պետրոսյան) կազմակերպել…

Որտեղից է սկսվում հայրենիքը

Մայիսի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսին 24-ին  Կապանի հ.5 հիմնական դպրոցի 4-րդ «գ» դասարանը  տարրական դպրոցին հրաժեշտ տվեց «Հայի օրրան  երկիր Հայաստան» դաս-հանդեսով:

Աշակերտներին տառաճանաչ դարձրած Աննա Արզումանյանը ճակատագրի բերումով բնակվում է օվկյանոսից այն կողմ`Միացյալ Նահանգներում:Իսկ նրա գործն ավարտին հասցրած,սկսնակ դասվար Լիլիթ Մարտիրոսյանը պատվով հաղթահարեց առաջին  փորձությունը:

Հայրենիք և սեր.....անսահման սեր ամենայն հայկականի նկատմամբ.այս ամենով …

Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքը շրջանավարտներին

Մայիսի 26, 2017
Պաշտոնական

Հայաստանի բոլոր դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը, և կրթօջախի սաներին այս ղողանջները կրկին ազդարարելու են նոր ճանապարհի մեկնարկը:

Սիրելի շրջանավարտներ, դուք կյանք եք մտնում մեր պետության և ժողովրդի համար անչափ կարևոր ու բարդ  ժամանակաշրջանում և անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ, քանի որ մենք չունենք…

«Գիտության լույսը»

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի I Բ դասարանի դասվար Անի Պողոսյանը աշակերտների հետ ուսումնական տարին ամփոփեց գեղեցիկ, հեքիաթային միջոցառմամբ, որը կրում էր «Գիտության լույսը» խորագիրը: Դահլիճը լի էր ծաղկանման փոքրիկներով: Հեքիաթի միջոցով դասվարը փոքրիկներին սովորեցրել է թվարկել և ընկալել հեքիաթի գեղարվեստական առանձնահատկությունները, պատմել, ճանաչել հեքիաթի դերն ու նշանակությունը: Սովորեցնում է…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)