ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տառահանդեսներ՝ Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայրենի լեզվի տառ ու բանը, հայոց ոսկեղենիկ լեզուն, Մեծ Մաշտոցի սրբազան գործը փառաբանվեց օրերես Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում իրականացված երկու առաջին դասարանների տառահանդեսների ընթացքում՝ դասվարներ Ս.Հարությունյանի և Օ. Զաքարյանի գլխավորությամբ: Երկու դասարաններն էլ լրջորեն էին նախապատրաստվել և կարողացան ցուցադրել գեղեցիկ միջոցառումներ: Երեխաներն իրենց խոսքում կարևորեցին մայրենի լեզվի դերը, փառաբանեցին մեզ…

«Մի գավաթ անդորր»

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը, ծնողական խորհուրդը և ՎՎ Կապանի գրասենյակի աշխատակիցները կազմակերպեցին հանդիպում նվիրված ընտանիքի օրվան: «Մի գավաթ անդորր» միջոցառման շրջանակում քննարկվեցին ընտանիքին վերաբերող հարցեր: Անվանումն ընտրվել է այն հույսով, որ ունկնդրին և այցելուին կհաջողվի հերթական զրույցի ավարտին, այդ գավաթից մի կում առնել: Մի կում ՝ անդորրի ու…

Հրաժեշտ այբուբենին

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի Iգ ռուսերենով ուսուցմամբ դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ «Прощай, Букварь!».Աշակերտներն արտասանեցին բանաստեղծություններ, այբուբենի տառերին նվիրված քառյակներ: Հաճելի էր լսել փոքրիկների անկաշկանդ, գեղեցիկ ու կապակցված խոսքը, ասույթներն ու հանելուկները: Նրանց հանդեձանքը և երաժշտական համարները համահունչ էին գարնանային ուրախ տրամադրությանը: Միջոցառմանը ներկա ուսուցիչները, ծնողները ստացան մեծ բավականություն, իսկ ուսուցչուհին…

«Սթրեսի կառավարում և զայրույթի վերահսկում»

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում մայիսի 22-ին կայացավ «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում ծնողների հետ վերջին սեմինարը` «Սթրեսի կառավարում և զայրույթի վերահսկում» թեմայով:

Դասընթացի խնդիրներն էին օգնել ծնողներին հասկանալ`
1.ինչ է սթրեսը և ինչպես այն հաղթահարել
2.Ինչ է զայրույթը, նրա կանխարգելումը և վերահսկումը:

Դասընթացի սկզբում դասընթացավար Մ. Մովսիսյանը և…

Յոթնախորհուրդ դաս-հանդես

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

  Մայիսի 22-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի 4-րդ ա դասարանն ամփոփեց իր ձեռքբերումները տարրական դպրոցում: Որպես հիմնական դպրոցի եզրագծի ազդարարում` դպրոցի տնօրենին դիմավորեցին աղ ու հացով:

   Դասի մուտքն աշխարհաստեղծման յոթնախորհուրդն էր, որի վրա հենվեցին յոթնապատիկ հրաշալիքներ:   Դասվար Գ. Հարությունյանը տարրական դպրոցի գիտելիքների հենքով փորձեց բացահայտել աշակերտներին հասանելի ևս յոթ հրաշալիք.…

Աշակերտական կոնֆերանս

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 20-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի աշակերտներ Լուսինե Թունյանը, Մերի Մելիքյանը, Հմայակ Ոսկանյանը և Տիգրան Տարոնյանը քիմիայի ուսուցչուհի Նոնա Կոստանյանի նախաձեռնությամբ մասնակցեցին Ա.Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցում կազմակերպված աշակերտական կոնֆերանսին, որտեղ Լուսինե Թունյանը և Մերի Մելիքյանը կարդացին «Ֆոտոսինթեզ» զեկուցումը, իսկ Հմայակ Ոսկանյանը և Տիգրան Տարոնյանը ապահովեցին համակարգչային գործընթացը:…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրանդենբուրգի երկրամասի գիտության նախարարին

Մայիսի 25, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով :
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի:…

Մեր հերթական հաղթանակը

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Անպարտ է այն ժողովուրդը, որն իր դպրոցի հիմքում դնում է ազգային ուխտը, ստեղծում է ազգային ուխտի և հոգու դպրոց, որտեղ ազգի նյութական և բարոյական ինքնապաշտպանության գործը կդասավանդվի  և կհռչակվի որպես նոր կրոն: 

Հենց նույն ուխտով է առաջնորդվում Սիսիանի հ. 4 հիմնական դպրոցը, որի 5-րդ «ա» դասարանի աշակերտները (Արման Թարվերդյան, Տարոն…

Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել առարկայական օլիմպիադաների հաղթողներին

Մայիսի 24, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է 2016-17 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին: Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին` Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. «Հաջողությունները ձեզ համար պետք է լինեն լուրջ հիմք` ապագան կերտելու համար: 21-րդ դարի սերունդն է այստեղ հավաքվել, և դուք բոլորովին տարբեր…

«Գիտե՞ս արդյոք» խաղ-մրցույթը Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Մայիսի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում ընդունված է ինտելեկտուալ խաղ-մրցույթներ կազմակերպելը: Այս տարի մրցույթ անցկացնելու նախաձեռնողը և կազմակերպողը Աշակերտական խորհուրդն էր: ԱԽ-ի Ուսումնական և Տեղեկատվական հանձնախմբերի համագործակցությամբ ծնվեց և իրականացվեց «Գիտե՞ս արդյոք» խաղ-մրցույթը, որը նվիրվեց ՀՀ Անկախության 25-ամյակին: «Ճանաչիր հայրենիքդ» կարգախոսով մրցույթի թեման Հայաստան աշխարհն էր՝ իր մշակույթով, գիտությամբ, աշխարհագրությամբ, պատմությամբ, սպորտով:…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)