Վանաձորի հ.1 հիմնական դպրոցի դասվար՝ Հեղինե Միկիչյանը IV Գ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր հրաշալի միջոցառում «Հանապազօրյա հացը» խորագրով: Աշակերտները աղ ու հացով դիմավորեցին դահլիճում գտնվող հյուրերին: Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուրերի էին դիմավորում, միշտ…
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Նաիրա Առաքելյանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մխիթարյան միաբանության 300-ամյակին: Աշակերտները կարևորեցին Մխիթարյանների դերը հայ մշակույթի պահպանման գործում: Շուրջ երեք դար է, ինչ Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևանությամբգտնվող Սբ. Ղազար կղզում գործում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու հարգանքը շահած հայկական մի հոգևոր կենտրոն՝…
Ապրիլի 18-ից 21-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցում անցկացվեց մաթեմատիկայի առարկայական շաբաթ, որը մեկնարկեց պաստառների ցուցադրությամբ:
Ապրիլի 19-ին 5 Ա դասարանում /ուսուցիչ՝ Ա. Խաչիկյան/ անցկացվեց մաթեմատիկայի դաս-ցերեկույթ «Սովորական կոտորակներ: Կոտորակները և երաժշտությունը» թեմայով: աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրեցին բաժինը, կոտորակը, համարիչը և հայտարարը: Վարժությունների միջոցով ամփոփվեց…
Մայիսի 6-ին Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տողան՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-րդ և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարելիցներին:
Տողանին մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտները: Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, զինվորականներ:
Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը ողջունեց աշակերտներին, այնուհետև հնչեց ՀՀ օրհներգը: Զինղեկ…
Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում անցկացվեց ցուցադրական դաս «Մեր մեծերը» թեմայով: 8-րդ դասարանի աշակերտներին նախօրոք հանձնարարված էր հավաքել նյութեր Վենետիկի Մխիթարյան միաբանության, ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի, բանաստեղծ Վահան Թեքեյանի, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի, ազգային օպերայի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի և ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին և պատրաստել տեսանյութ:
Դասի …
Այսօր առավել քան տոնական և մարզական կեցվածք ունեն Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմանական դպրոցի տարրական օղակի սաները:Ահա նրանք արդեն մարզադահլիճում են և շարքեր կազմած սպասում են հրահանգների: Նախ հնչում են ողջույնի և խմբերի բաժանվելու հրահանգները: 6-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանի հետ կրկնելով՝ խրոխտ հնչում է խաղ-մրցույթի նշանաբանը, որ …
Իսկական տոների ու ցերեկույթների շքերթ է մայիս ամիսը Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Տոները անթիվ են, հետաքրքիր ու իմաստալից իրենց բովանդակությամբ, ձևով և ինքնատիպ ձևավորմամբ:
Այսօր բեմը տրամադրված է կրտսեր դպրոցականններին՝ 2-րդ դասարանցիներին:
Անչափ շքեղ է գույների խաղը, ու ներդաշնակ դահլիճի ու բեմի ձևավորումը:
Ահա բեմում են…
Տատիկներ, պապիկներ, հայրիկներ ու մայրիկներ, հյուրեր, ուսուցիչներ, լեցուն դահլիճ, անհամբեր հայացքներ…
Սպասումը երկար չտևեց. երաժշտական հնչյունների ներքո մանկական ու աշխույժ շարժուձևով բեմում հայտնվում են մեր դպրոցի ամենափոքրիկ սաները՝ 1-ին դասարանցիները:Տոնը սկսված է. զատիկի պես պուտիկավոր, գեղեցիկ ու տոնական զգեստների մեջ մեր փոքրիկները հենց բեմում մեծացան, հասունացան:Զարմանք ու հիացմունք պարգևեցին նրանք…
2016-17 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29.642 շրջանավարտներ: Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ:
Հիշեցնենք, որ Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 26-ին: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական…
Կոտայքի մարզի Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան հ.3 հիմնական դպրոցի տարրական դպրոցը մայիսի 18-ին ներկայացրեց «Մայիս» խորագիրը՝ մայիսյան հաղթանակներ, մայիսյան հերոսամարտեր շարքից:
«Ապագան կերտողները մենք ենք» կարգախոսի ներքո ներկայացվեց ոգեկոչման ուղերձը.
«Կա՛նգ առնենք և հիշե՛նք նրանց, ովքեր իրենց խիզախ կյանքով դաժան մահը հեգնեցին և հպարտ մահով մեր սև…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ