ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տիեզերք և Արև

Մարտի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցում մարտի 21-ին կրկին աշխույժ մթնոլորտ էր: Քանի որ իններորդցիները վերջացրել էին «Ֆիզիկան» և պետք է սկսեին ուսումնասիրել «Աստղագիտություն», վիկտորինայով ամփոփեցին ֆիզիկայից կուտակած գիտելիքները, հանդես եկան մեծանուն աստղաֆիզիկոսների մասին ռեֆերատներով և իբրև «Աստղագիտության,, մուտքի դաս՝ ներկայացրին «Տիեզերք և Արև» խորագրով միջոցառում (ուսուցիչ՝ Լենա Նահապետյան): Երեխաները պատմեցին Արեգակնային համակարգության մոլորակների,…

Ընթերցման հանրապետական օլիմպիադա 2017

Մարտի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

«Անտարես» հրատարակչության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպած «Ընթերցման հանրապետական օլիմպիադա-2017»  միջոցառման մարզային փուլը կայացավ Կապանի հ.13 հիմնական դպրոցում: Օլիմպիադային մասնակցում էին մարզի VI դաս. 42 աշակերտներ: Օլիմպիադային ներկա էր նաև Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը,ով ողջունեց և շնորհավորեց օլիմպիականներին:Վերջնական արդյունքով առավելագույն միավորներ վաստակեցին հետևյալ աշակերտները
Հակոբյան Եվա…

Երեխայի նկատմամբ բռնության հոգեբանական հետևանքները

Մարտի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

    Կապանի հ.5 հիմնական դպրոցի 8-րդ ա դասարանի դասղեկ Ա. Ծատրյանը դասղեկի ժամերին հաճախ է անդրադառնում միջանձնային կոնֆլիկտներին, դիրքորոշումներին, վերաբերմունքին:

       Այսօր, մարտի 23-ին, դասղեկի ժամին դերային  իրադրությունների միջոցով դասարանում ստեղծեց մի քանի տեսակի բռնությունների տեսարաններ:

       Առաջադրանքը  հետևյալն էր` վերնագրել  տեսարանը, բնութագրել բռնության տեսակը:

       Ընտանեկան, սեռական, հոգեբանական…

Բաց դաս Տյումենի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում

Մարտի 23, 2017
Սփյուռքի լրատու

    Ռուսաստանի դաշնության Տյումենի մարզի  «Հայաստան» հասարակական մշակութա-լուսավորչական հայկական  կազմակերպությանը կից  մեկօրյա դպրոցը  գործում է շուրջ 15 տարի:

    Արդեն մեկ տարի է, ինչ «Հայաստան»  հասարակական կազմակերպության  նախագահ  Համլետ Փաշայանի, բարերարներ Սամվել և Սերգո  Ստեփանյանների  շնորհիվ   դպրոցն իր  աշխատանքները կազմակերպում է  Մ. Մաշտոցի անվան  Հայկական մշակույթի կենտրոնի նորակառույց  մասնաշենքում, որը կահավորված է  և  ապահովված՝   ժամանակակից տեխնիկական …

Առանց պոեզիայի արվեստ չկա

Մարտի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի VIIա դասարանում կազմակերպվեց դաս-միջոցառում` նվիրված պոեզիայի միջազգային օրվան: Սաները ընթերցեցին դասական և ժամանակակից պոետների բանաստեղծություններ, հնչեցրին դրանց հիման վրա գրված երաժշտական ստեղծագործություններ: Դպրոցն իր առջև խնդիր էր դրել պոեզիայի քարոզչությունը դարձնել հիշարժան. մարդը կրթվում և դաստիարակվում է դպրոցում գրականությամբ և հատկապես չափածո ստեղծագործություններով:
Պոեզիան կարող է…

Հ.Թումանյանի «Կիկոսի մահը» մյուզիկլը (երաժշտական բեմական ստեղծագործություն) անգլերենով Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում

Մարտի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Հ.Թումանյանի հեքիաթները անհրաժեշտ են, թե' փոքրերին, թե' մեծերին։ Կարևոր չէ, թե որ լեզվով են նրանք թարգմանված, քանի որ միշտ արդիական են և դաստիարակչական։

Այդ պատճառով դպրոցի «Օտար լեզուների» մասնախումբը, հանձինս անգլերենի ուսուցչուհիներ Ռ.Ղազանչյանի և Մ.Դանիելյանի, բեմադրողի հմուտ վարպետությամբ կազմակերպեց «Կիկոսի մահը» մյուզիկլը։

Աշակերտները, փոքրիկ դերասաններ դարձած, իրենց խաղով մերկացրին բոլոր այն մարդկանց…

ՌԴ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին

Մարտի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտի 21-22-ը պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում, որտեղ  հանդիպում է ունեցել ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի սննդի  ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովը և նույն ինստիտուտի ծրագրերի ղեկավար Ելենա Բոլոտնիկովան:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ կառավարության հովանավորությամբ…

Հաղթանակ

Մարտի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Սյունիքի մարզի Սիսիանի Մանկապատանեկան մարզադպրոցը կազմակերպել էր մարզադպրոցի հիմնադիր Մուշեղ Ամիրխանյանի հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի դպրոցականների առաջնություն, որին մասնակցում էին տարածաշրջանի տարբեր դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտներ:

Սիսիանի հ. 5 հիմն. դպրոցը ևս մասնակցում էր այդ առաջնությանը ու գրավեց I պատվավոր տեղը:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի կրթության զարգացմանն ուղղված ՀՀ նախագծերին

Մարտի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվել է Փարիզում: Նախարար Լևոն Մկրտչյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության գծով տեղակալ Քիան Տանգի հետ, որին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, դեսպանության առաջին քարտուղար Օլգա Դավթյանը և ԿԳ նախարարի…

«Ֆունկցիայի գրաֆիկի շոշափողը» բաց դաս

Մարտի 21, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.2 ավագ դպրոցում ցուցադրական դաս էր կազմակերպել մաթեմատիկայի տարակարգված ուսուցիչ Աշոտ Մելիք-Փարսադանյանը: Դասը 11բ (ֆիզմաթ հոսք) դասարանում էր` հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր առարկայից: Դասի թեման` «Ֆունկցիայի գրաֆիկի շոշափողը», իսկ դասի տիպը` թեմայի ամփոփում` գիտելիքների, կարողությունների և հմտությունների ամրապնդմամբ:
Մտագրոհից հետո դասը ընթացավ խմբային աշխատանքի ձևով: Սովորողները առաջադրանքները…