Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով գեղարվեստական միջոցառում` հագուստի մոդելավորման և վարսավիրական արվեստի խմբակների սաների մասնակցությամբ: Նպատակն էր զարգացնել սաների ստեղծագործական միտքը, գեղեցիկը ընկալելու ունակությունը, ցուցադրել նրանց ձեռք բերած գործնական հմտությունները:
Միջոցառման…
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 24-ին` «Նայենք աշխարհին պայծառ աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացմամբ մեկնարկվեց մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շարքը:
Միջոցառման նպատակն էր սաների մոտ զարգացնել գեղագիտական ճաշակը, ներկայացնել նրանց ստեղծագործական ունակությունները:
Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի վիտրաժային նկարչության խմբակի սաների պատրաստի աշխատանքները և կատարվող…
Մարտի 13-ից 24-ը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սկսնակ, մարզական 4-րդ և 3-րդ կարգ ունեցող թվով 23 սան մասնակցեցին Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած գարնանային որակավորման մրցաշարին: Շուրջ 106 շախմատիստ` տարբեր ուսումնական հաստատություններից և մարզադպրոցներից մրցում էին լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Մրցաշարի նպատակն էր զարգացնել դեռահասների շախմատային…
ՀՀ կառավարությունը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր` Դիլիջան քաղաքում կրթական կլաստերի ստեղծման վերաբերյալ։
ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը։
Հաշվի առնելով կրթության որակի բարձրացման, երկրի հանրակրթական համակարգում…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի¸ Բուլղարիայի¸ Վրաստանի¸ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի…
Կապանի հ.13 հիմնական դպրոցի IIIա դասարանի անգլերենի ուսուցչուհի Լարիսա Ղազարյանը կազմակերպել էր դաս-միջոցառում անգլերեն առարկայից` «ABC Party» խորագրով: Միջոցառումը նվիրված էր անգլերեն լեզվի տառուսուցմանը: Անգլերենի այբուբենին նվիրված տոնական դասին հմուտ ուսուցչուհու շնորհիվ աշակերտները խոսում էին ազատ, անկաշկանդ: Նրանց հղկված ու սահուն բանավոր խոսքը, արտասանած քառատողերն ուղեկցվում էին երաժշտությամբ՝ հիացնելով հանդիսատեսին:…
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ գործուղվել էին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Գործուղման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ԱՀ տարբեր շրջանների տասներկու դպրոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի հ.2, հ.3,…
Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցի դասվար Սահականուշ Մարգարյանը հեղինակ է բազմաբնույթ գեղեցիկ միջոցառումների: Մեկ անգամ չէ, որ նա հիացրել ու զարմացրել է թե՛ ծնողներին, թե՛ ուսուցիչներին իր կազմակերպած միջոցառումներով: Այս անգամ իր I դասարանի աշակերտների մասնակցությամբ նա իրականացրեց հարուստ ու բովանդակալից միջոցառում՝ մաթեմատիկա առարկայի մասին: Գեղեցիկ ու ճաշակով զգեստավորված երեխաները ներկայացան…
Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Պարբերական քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են էլեկտրոնային կրթության ոլորտում առաջավոր փորձ ունեցող դպրոցների տնօրենները, առաջարկել էր ընտրել հանրապետության 11 առաջատար (մենթոր) դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել…
Միջոցառում, որը դարձավ սկիզբ. մեծանուն գրող Մ.Գալշոյանի թոռնիկը՝ փոքրիկ Մուշեղը, ով պատվավոր հյուրերից էր, իր երգով ազդարարեց այդ սկիզբը:
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի տնօրեն Հ.Դավթյանն այս ծրագրի կատարման աշխատանքները համակարգելիս համատեղեց երկու կարևոր պահանջ՝ կազմակերպել ասմունքի մրցույթ՝ նվիրված պոեզիայի միջազգային օրվան` հեղինակ ընտրելով Վահան Թեքեյանին:
Հայտարարություններ ուղարկվեցին հարևան…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ