ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արցախցի լրագրող Միքայէլ Հաճեան այցելեց Մեսրոպեան վարժարան

Մարտի 30, 2017
Սփյուռքի լրատու

29 Մարտ, 2017-ին, Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարան այցելեց Արցախի պետական ռատիոյի աշխատակից, վաստկաւոր լրագրող եւ քաղաքական վերլուծաբան պարոն Միքայէլ Հաճեան, որ Լիբանան կը գտնուի 2016 թուականի ապրիլեան քառօրեայ պատերազմին նուիրուած ձեռնարկներուն մասնակցելու հրաւէրով:

Պարոն Հաճեան հանդիպումներ ունեցաւ Մեսրոպեանի աշակերտութեան հետ եւ ծանօթացաւ վարժարանի կրթական ծրագիրներուն եւ առօրեային, բարձրօրէն գնահատելով…

Մայրենիի և Գիրք նվիրելու օր

Մարտի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Ամեն տարի ավանդություն է դարձել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում տոնել «Մայրենիի» և «Գիրք նվիրելու օր» տոները: Փետրվարի 19-ին և 21-ին մեծ աշխուժություն էր տիրում 3-րդ և 4-րդ դասարաններում: Թեմային համահունչ ձևավորված դահլիճում հավաքվել էին հյուրեր, ծնողներ և աշակերտներ: Երրորդ դասարանցիները տոնական հագնված և բարձր տրամադրությամբ ներկայացրին…

Մեսրոպեանի աշակերտներ աւարտեցին Robotics-ի դասընթացքը

Մարտի 28, 2017
Սփյուռքի լրատու

2017թ. Մարտ 22-ին նորագոյն արհեստագիտութեան ուսուցման The Little Engineer կազմակերպութեան ներկայացուցիչը այցելեց Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարան եւ վկայականներ յանձնեց Մեսրոպեանի այն աշակերտներուն, որոնք յաջողութեամբ աւարտած էին կազմակերպութեան Robotics-ի դասընթացքին առաջին հանգրուանը:

Մեսրոպեանը նշեալ կազմակերպութեան հետ սկսած էր գործակցիլ այս տարեսկիզբէն, քաջալերելու համար աշակերտները, որ ծանօթանան մարդամեքենաներու կազմութեան, եռաչափ տպագրութեան…

Լուսանկարչական  ցուցահանդէս՝  Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանեան» իգական աւագ դպրոցում

Մարտի 28, 2017
Սփյուռքի լրատու

       Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանեան» իգական աւագ դպրոցի  պատասխանատուների, Ծնողական խորհրդի եւ աշակերտուհիների համատեղ ջանքերով, մարտի 11-ից 15-ը  Հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական դահլիճում կազմակերպւել էր  «Իմ գեղեցիկ քաղաք՝ Սպահանը» խորագրով լուսանկարչական  ցուցահանդէս ՝որտեղ   ներկայացւել էին   Իրանի Սպահան քաղաքի  պատմական վայրերը,ինչպէս՝  եկեղեցիններ, մզկիթներ,դպրոցներ, հին բնակարաններ, կամուրջներ ....   

     Ցուցահանդէսը անց կացնելու …

Ամփոփվել են միջպետական ծրագրերով ՉԺՀ-ում ուսանելու մրցույթի արդյունքները

Մարտի 28, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքները:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է միջպետական ծրագրով մրցույթի մասնակիցներին: ԿԳ նախարարի տեղակալը, ողջունելով մրցույթի հաղթողներին, հաջողություն է մաղթել…

«Իթվինինգ Պլյուսը» տոնում է իր հիմնադրման 5-ամյակը

Մարտի 28, 2017
ՏՀՏ նորություններ

Հինգ տարի առաջ « Իթվինինգ Պլյուսը »  հիմնադրվել է որպես վեց երկրների դպրոցներին հարթակ ապահովող  ղեկավար, եվրոպայի անմիջական հարևանությամբ «Իթվինինգին »  մասնակցող դպրոցները միացնելու համար: Ուսուցիչները Հայաստանից, Վրաստանից,Ադրբեջանից, Մոլդովայից և Ուկրաինայից Արևելյան գործընկերության և Թունիսի մի մասն են: Եվրո-միջերկրական գործընկերության մի մասը ակտիվ ներգրավված է«Իթվինինգ»   համայնքին: Ներկայումս «Իթվինինգին»  մասնակցում են…

ՍՔԱՅ ակումբը համախմբեց համայնքների երեխաներին

Մարտի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բերդի ՍՔԱՅ երիտասարդական ակումբը գործում է Բերդի պետական քոլեջում արդեն մեկ տարի: Ակումբի անդամներ են քոլեջի ուսանողներ , ովքեր գիտելիք և կարողություններ են ստանում ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ձեռներեցություն, առաջնորդում և այլ կարևոր ոլորտներից: Ակումբը նախաձեռնեց «Հրաշք ակնթարթ» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը, որի  նպատակն է Տավուշի մարզի երեք սահմանային համայնքների՝ Ներքին Կարմիր…

Շաբաթօրյակ

Մարտի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ․11 միջնակարգ  դպրոցում 2017թ. մարտի 20-ին  տեղի ունեցավ  շաբաթօրյակ , որի ընթացքում աշակերտները  դպրոցամերձ  տարածքը  և այգին  մաքրեցին  մոլախոտերից , կտրեցին  չոր ճյուղերը , էտեցին ծառերը  և փխրեցրին հողը : Շաբաթօրյակը  նպատակ ուներ աշակերտների մեջ սերմանել աշխատասիրություն և ձևավորել  գեղագիտական ճաշակ:

Տնօրեն ` Ն. Կոստանդյան

Բաց դաս «Ջերմային երևույթ» թեմայով

Մարտի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում «Ֆիզիկա» առարկայի դասավանդման դրվածքի շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս «Ջերմային երևույթ» թեմայով: Աշակերտները կարողացան լավագույնս ներկայացնել իրենց ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:

Բնագիտական մասնախմբի  նախագահ Ս. Շահբազյան 

Միջոցառում Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում

Մարտի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` «Happy ABC» նվիրված անգլերենի այբուբենին : Նպատակը` աշակերտների մեջ սեր և հետաքրքրություն  առաջացնել անգլերենի հանդեպ:  Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց ձեռք բերած գիտելիքները և կարողությունները:

Անգլերենի ուսուցչուհի` Մ. Գայամյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)