ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վերլուծության դաս Ուրասարի հիմնական դպրոցում

Մարտի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

17.03.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցի ուսուցիչներ Ա. Մխեյանի, Ն. Հակոբյանի և Ա. Պիրոևայի նախաձեռնությամբ անցկացվեց SWOT վերլուծության դաս: Աշակերտները ծանոթացան ռազմավարական պլանների մշակման ժամանակ կիրառվող SWOT վելուծության հիմնական գործիքակազմին, ինչպես նաև դրա կիրառման հնարավորություններին: Դասի ավարտին աշակերտներն իրենք կազմեցին ու ներկայացրին Ուրասար համայնքի զարգացման ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, զարգացման հնարավորություններն…

‹‹Ընտանիք›› կենտրոնի այցը զորամաս՝ Հայոց բանակի 25-ամյակի առթիվ

Մարտի 20, 2017
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու կայազորի 55035 զորամասում կազմակերպել էր տոնական միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին:

Միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատարությունը, զինծառայողներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:

Միջոցառումն ազդարարվեց զորամասի հրամանատարի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներս բերման հրամանով, որից հետո հնչեց…

Բերդի ԻՄՓԱՔԹ ակումբի նվերը համայնքի փոքրիկներին

Մարտի 20, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդ համայնքի  ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբն գործում է արդեն մեկ տարի, որի գործունեությունն ուղղված երեխաների քաղաքացիական ու հասարակական ակտիվության բարձրացմանը՝ առաջնորդման, քաղաքացիական, սոցիալական  ձեռներեցության ոլորտների կարողությունների ու գիտելիքների, ինչպես նաև քաղաքացուն բնորոշ արժեքների սերմանումը: Հմտությունների ձևավորումը  ու գիտելիքների  հաղորդումն  իրականացվում է ոչ ֆորմալ կրթական մեթոդների օգնությամբ և  հատուկ մշակված…

Աշակերտները հայեցողական դասաժամը Քաջարանի քաղաքապետարանում

Մարտի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

        Քաջարանի հ.2 միջնակարգ դպրոցի XІІ դասարանի աշակերտները հայեցողական դասաժամը անցկացրել են Քաջարանի քաղաքապետարանում: Աշակերտները նպատակ ունեին ծանոթանալու համայնքի ղեկավարման կառուցվածքին և սկզբունքներին:

  Աշակերտներին ընդունեց փոխքաղաքապետ Կ. Թադևոսյանը: Նա բացատրեց համայնքի ղեկավարման սկզբունքները, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը և ձևավորման մեխանիզմները, ֆինանսավորման աղբյուրները,  պատասխանեց աշակերտների հարցերին, այնուհետև աշակերտները…

Ավարտվեց ևս մեկ հեռավար դասընթաց

Մարտի 17, 2017
ՏՀՏ նորություններ

Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին 136 գրանցված մասնակիցներից 104-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 104 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը ստեղծել և վարել են ԿՏԱԿ-ի ՏՀՏ…

Շնորհավոր մարտի 8

Մարտի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում մարտի 9-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված կանանց միջազգային օրվան:

Միջոցառումը սկսվեց «Դռները բացեք գարուն է գալիս» բանաստեղծությամբ: Տղաները իրենց գեղեցիկ երգով շնորհավորեցին մայրիկներին, ուսուցիչներին: Հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Երգերին զուգահեռ տեսահոլովակի կիրառմամբ ցուցադրվեցին ուսուցիչների, ծնողների նկարները: Դպրոցի տնօրեն Ս. Թունյանը շնորհավորեց…

Բաց դաս «ՀՀ տնտեսությունը»

Մարտի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Հանձնարարված թեման`«ՀՀ տնտեսությունը» բաժնի կրկնություն:

Նոր թեման` «Արագածոտնի մարզ»:

Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում 16.03.2017թ.-ին 9բ  դասարանում կայացավ բաց դաս՝ աշխարհագրություն առարկայից: Դասարանը բաժանված էր 4 խմբի և յուրաքանչյուր խմբին առաջադրվեցին հարցեր «ՀՀ տնտեսության» բաժնից: Ուսուցչի կողմից բաժանվեց նյութեր, որի օգնությամբ աշակերտները պատրաստեցին ցուցապաստառներ, առանձին մարզերի համար ուրվագծերով ստացան…

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը

Մարտի 16, 2017
Պաշտոնական

Հիմք ընդունելով «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգի» պահանջները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը: Ըստ այդմ ձևավորվել է 15 հանձնաժողով հետևյալ առարկաների համար՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Պատմություն», «Քիմիա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն»,…

Միջոցառում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում

Մարտի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. մարտի 14-ին Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան հ.5 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում մաթեմատիկայի ամսվա շրջանակներում կազմակերպվել էր

«Զրոյի դատը» միջոցառումը: 

Տպավորիչ, գեղեցիկ ու ինքնատիպ ելույթով հանդես եկան 8-րդ գ դասարանի աշակերտները՝ ներկայացնելով «Զրոյի դատը» ուշագրավ միջոցառումը, որը կազմակերպել էր 8գ դասարանի դասղեկ և մաթեմատիկայի ուսուցչուհի Հայկանուշ Ղազարյանը:

Ընթացիք դատավարությանը մասնակցում էին բոլոր մաթեմատիկական…

Մեծանուն բանաստեղծի տարելիցը Աբովյանի հ.6 ավագ դպրոցում

Մարտի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

Պատռվեց հողը,կանաչ ծիլը բացեց աչքերը ու նայեց շուրջը…

Բնության զարթոնքն ազդարարող գարունը,նրա ծաղկաբույր ու ծիածանաթույր հուրը նշանավորվում է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծնունդով:Մարտի 13-ը` մեծ գրողի ծննդյան օրը,մեր դպրոցի գրականության խմբակի սաների շնորհիվ դարձավ 120 տարին ազդարարող զրնգուն ու արևածին զանգերի, հեղինակի քերթվածների  ընտրված հատվածների ամփոփման ու հիշատակման տոն:Միջոցառումը…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)