ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կրթության էջ պետք է բացել կյանքի տարբեր փուլերում. Լ. Մկրտչյան

Մարտի 3, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լոֆթ կենտրոնում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում նախարարը հանդես է եկել կրթության համակարգի դերի և նշանակության, մասնագիտության ընտրության, աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի փոխկապակցության և այլ հարցերի մասին դասախոսությամբ: Անդրադառնալով ավագ դպրոցից դեպի համալսարան անցմանը, նախարարը նշել է, որ…

Համագործակցությունը շարունակվում է

Մարտի 3, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարտի 2-ին մեր դպրոցում կազմակերպվեց քննարկում անգլերենի դասավանդման ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Լայն ու ակտիվ քննարկումը ծավալվեց ԵՊՀ-ի անգլիական բանասիրության ամբիոնի բանասիրական գիտությունների քեկնածու, դոցենտ Օ.Շ.Պողոսյանի և Երևանի հ.148 ավագ դպրոցի «Օտար լեզուների» մասնախմբի անդամների, դպրոցի աշակերտների միջև:
Քննարկումը բացառապես անգլերենով էր, և մեր աշակերտների վստահ արտահայտվելը վկայում էր, որ դպրոցում…

Նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին

Մարտի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց Թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է: Այս խորհրդին միացան նաև Մասիսի N5 ավագ…

Մայրենիի օր

Մարտի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես «Մայրենիի օր»:
Նորից աշխուժություն էր Մասիսի N5 ավագ դպրոցում: Սովորողները նշում էին Մայրենիի օրը: Հավաքվածները լսում էին արքայական լեզվի հնչյունները` Նարեկացուց մինչև Խորենացի, Քուչակ, Չարենց ու Պարույր Սևակ:
Սովորողները շեշտեցին, որ «Լեզուն յուրաքանչյուր…

Ֆրանսիական պոեզիայի ասմունքի մրցույթում մեր հաղթանակը

Մարտի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը ի դեմս IX դասարանի աշակերտուհի Լիանա Դեկերմենջյանի արձանագրեց հերթական լուրջ հաջողությունը: 2017թ. փետրվարի 24-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում ֆրանկոֆոնիայի միջոցառումների համատեքստում կազմակերպվեց ֆրանսիական պոեզիայի ասմունքի մրցույթ, որտեղ Լիանա Դեկերմենջյանը ներկայացրեց ֆրանսիացի գրող Ժակ Պղեվեղի ստեղծագործությունը՝ «Cet amour», գրավեց II տեղը…

Ավարայրի ոգին

Մարտի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն». Եղիշե

Փետրվարի 28-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց կլոր սեղան՝ նվիրված Վարդանանց տոնին: Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և արժևորել հավատքի դերը ազգապաhպանության գործում:

Ներկայացնելով Հայաստանի ռազմաքաղաքական վիճակը հինգերորդ դարում՝ ուսանողները մեկնաբանեցին 449 թվականին Արտաշատում հրավիրված ժողովը: Հայոց նախարարների…

Ուսուցչի ձեռնարկի քննարկում` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

Մարտի 2, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ուղեցույցի քննարկումը, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների մի խումբ մանկավարժներ: Հեղինակը հանդես  է եկել դասախոսությամբ ՝ անդրադառնալով թեմայի դասավանդման բարդություններին և նրբություններին:…

Բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Մարտի 1, 2017
Պաշտոնական

ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսն անցկացվում է  ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: 

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,…

Ազատամուտի ԻՄՓԱՔԹ-ցիները հոգ են տանում իրենցից կրտսերների մասին

Մարտի 1, 2017
Լուրեր կազմակերպություններից

   Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը, որն ունի գրեթե 2 տարվա պատմություն, հաջողված պատմությունների շարքը համալրեց ևս մեկով։ Ս.թ. փետրվարի 25-26-ը ակումբը  իրականացրեց համայնքային ծառայության թվով 4-րդ ծրագիրը «Հոգատար ԻՄՓԱՔԹ» անվամբ։ Ծրագիրն ընդգրկում էր կրթական, մարզական և ժամանցային բաղադրիչներ և  ուղղված էր համայնքի 9-12 տարեկան երեխաներին։ Քանի որ…

Տոն Մայրենիի

Մարտի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

     Փետրվարի 24-ին Լճաշեն գյուղի Ա..Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի  3-րդ դասարանում կազմակերպվեց դաս- ցերեկույթ՝  նվիրված  Մայրենիի  տոնին:

    Հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ և երգեր նվիրված մայրենիին ու մեր հերոսական անցյալին:

    Դասի նպատակն էր  մատաղ սերնդի  մեջ  սեր դաստիարակել մայրենի լեզվի նկատմամբ, ծանոթացնել  նրա անփոխարինելի գանձերին, դաժան, բայց միաժամանակ   փառավոր անցյալին: Երեխաների գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ մեր լեզուն մեր պապերից ստացած միակ ու մեծագույն հարստությունն է, որ մեր թշնամիները   չկարողացան  կողոպտել: Այն  պահպանվել և  մեզ է հասել սերունդների արյան գնով: Երեխաները երդվեցին, որ մաքուր ու անաղարտ կպահեն մեր հայրենի գանձը՝   մեր  լեզուն, կամուրջի  մի քար կդառնան նրա դարեդար անցումին: Դասի ավարտին երեխաները  գրքեր նվիրեցին միմյանց:

3-րդ դասարանի դասվար՝  Վ.Կարապետյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)