ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է». Արաքսիա Սվաջյան

Մարտի 28, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։

Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։

Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար…

Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օր

Մարտի 27, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին:

Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝…

Լայպցիգի գրքի ցուցահանդես. տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը

Մարտի 27, 2025
Մշակութային լուրեր

Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը:

Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ…

Պետությունը կհատուցի ուսանողի և դասախոսի հեծանիվի ձեռքբերման վարկի տոկոսները. խրախուսելով առողջ ապրելակերպը

Մարտի 27, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Ըստ այդմ՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար կստեղծվի ֆինանսական միջոցների հասանելիություն հեծանիվների ձեռքբերման համար: 2025 թվականի սեպտեմբերից կմեկնարկի ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը: Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի…

1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից

Մարտի 27, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարում։ 

Մրցաշարն անցկացվել է մարտի 24-26-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Չեմպիոնի կոչմանն արժանացել է 61…

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում՝ նվիրած կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին

Մարտի 27, 2025
Մշակութային լուրեր

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ:

Հայաստանի կինոյի…

Հայ 4 շախմատիստ Եվրոպայի առաջնության արդյունքներով աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Մարտի 27, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել:

Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ…

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստում քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը

Մարտի 26, 2025
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստին:

Հիբրիդային ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպայի» 2021-27 թթ. համար նախանշված ծրագրերը, մասնավորապես գալիք տարվա գործողությունները:

Նիստին մասնակցել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ-ից քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ…

Ժաննա Անդրեասյանը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

Մարտի 26, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում այսօր հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումներին, որոնցում ընդգրկված են Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի դպրոցները:

Մրցաշարին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ…

Քննարկվել են հայ-գերմանական համագործակցության ծրագրերը մշակույթի ոլորտում

Մարտի 26, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հալլե քաղաքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի ղեկավարների և ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ։

Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Լուց Նիցշեն և «WAYS» ծրագրի համաղեկավար Քորա Հեգվալդը ներկայացրել են իրենց գործունեությունը, կառուցվածքը` նախանշելով համանման հայաստանյան կառույցների հետ համագործակցության…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)