Ի կատարումն ՀՀ կառավարության՝ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման վերաբերյալ հանձնարարականի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ: Պարբերական քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են էլեկտրոնային կրթության…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յուկո Սարվիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է…
«Մայրենի լեզուն մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»:
Կապանի հ.13 հիմնական դպրոցի IIIա դասարանի դասվար Աստղիկ Դանիելյանը գրադարանում կազմակերպեց դաս-միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվի օրվան.
էվրիկա ˜ ... Ժամանակակից ուսուցումը իր արմատները ամրացրեց նաև մեր դպրոցում. հ.21 դպրոցի և մեր դպրոցի IX դասարանցիների համար կենսաքիմիական հոսքը ներկայացնող X Ե դասարանի աշակերտները անցկացրին հեռավար դաս «Քիմիա» առարկայից. ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող աշակերտ - մարդը դարձավ ավելի ինքնավստահ:
Երկու դպրոցների իններորդցիները, մեկը մյուսին գերազանցելով, ճկուն և խելացի հարցերով…
Կախարդական, ոսկեղեն հեքիաթների հերոսների նման Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ΙΙΙա դասարանի աշակերտները կազմակերպել էին ինքնատիպ ու յուրօրինակ դաս-միջոցառում: Միջոցառումը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին: Պատահական չէ, որ աշակերտները, դասվար Հ.Աղաբեկյանի գլխավորությամբ, կազմակերպեցին այդ մեծանուն հային նվիրված միջոցառումը: Յուրաքանչյուրիս մեջ էլ ապրում են բանաստեղծի հերոսները: Եվ…
1991թ փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:
Այս նախաբանով էլ սույն թվականի փետրվարի 21-ին սկսվեց Մայրենիի օրվան նվիրված տոնական միջոցառումը Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Ջավադյանը: Ելույթ ունեցան…
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կրթության որակի շաբաթվա շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ANQA) խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարել է, որ Մասնագիտական…
Ստեփանավանի ավագ դպրոցում կազմակերպված «Բարությունը կփրկի աշխարհը» խորագրով միջոցառումը՝ ռուսերեն էջում:
Դասի նպատակը թեմային բնորոշ հասկացություններին տիրապետելն է, աշխարհագրական թաղանթի հատկանիշների ուսումնասիրումը:
Դասարանը բաժանված էր խմբերի: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր որևէ երկրաբանական դարաշրջան քարոլորտում, ջրոլորտում, մթնոլորտում և կենսոլորտում ընթացող երևույթներով: Խմբերը տևական են ու տարակազմ, յուրաքանչյուրում ընդգծված են փորձագետ-մասնագետներ աշխարհագրությունից, երկրաբանությունից, բուսաբանությունից և կենդանաբանությունից:
Դասի խնդիրը երևույթների զարգացման…
Կապանի հ.13 հիմնական դպրոցի Vբ դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում մայրենի առարկայից /ուսուցիչ Ռուզաննա Մեժլումյան/:
Թեման՝ Առակս ի՞նչ կցուցանե.«Մարգարիտն ու փրփուրը»
Սովորողները պատմեցին,թե Ինչ գիտեն առակի մասին, ի՞նչ առակներ են կարդացել,դրանից ո՞րն է ամենից շատ դուր եկել իրենց և ինչո՞ւ:
Աշակերտները ներկայացրին մարդկային տարբեր բնավորությունները,ծաղրեցին զանազան արատներ՝ծուլությունը,ստախոսությունը,չարությունը,պարծենկոտությունը,ագահությունը,ժլատությունը և այլն:…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ