ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մայրենիի օր

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

    «Ժամանակի ակունքներից ես  գալիս դու, իմ հա՛յ լեզու, դարերի լեռնապարերի վրայով …» 
Սիլվա Կապուտիկյան

   Լճաշեն  գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին 5-10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ Հայոց լեզվի և գրականության առարկայական մեթոդական միավորումը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մայրենիի օրվան:

   Դասասենյակում Մ.Մաշտոցի և  Հովհ. Թումանյանի մեծադիր նկարներն էին, հայոց անմահ այբուբենը, գրքեր, ծաղիկներ…

   Խոսուն  էին  ասույթները՝  «Որ  զրնգա  արևի  տակ  հավետ  պայծառ  հայոց  լեզուն»,  «Ապրեց  մեր  լեզուն՝  Ոսկեղենիկը  մեր  մեսրոպազուն,  շողաց,  հուրհրաց  նա  բոցի  նման»…

   Աշակերտները  ներկայացրին  Մայրենիի անցած  հազարամյա  ճանապարհը,  նրա  տեղն  ու  դերը  մեր  կյանքում՝  արժևորելով   …

Տոնդ շնորհավոր, իմ բարի ու լուռ ընկեր

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Հովհաննես Թումանյանի ծննդյան և գրքի տոնի առթիվ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի  5բ դասարանի դասղեկ Ա.Քոչարյանի գլխավորությամբ կազմակերպվեց դասղեկի ժամ:

Աշակերտները ներկայացրին գրքի կարևորությունը մեր կյանքում,փառաբանեցին Հ. Թումանյանի անմահ գործունեությունը և բեմադրեցին «Սուտասան» հեքիաթը անգլերենով: Ծանոթացրին մատենագրության պատմությանը և գովերգեցին Հայոց աշխարհն ու հայոց լեզուն: Դասի ավարտին աշակերտները նվիրեցին…

Հոգու տոն

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին Աբովյանի Վիկտոր Համբարձումյանի անվան  N10 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր: Գիրք նվիրելու գեղեցիկ և հաճելի տոնը նշվեց  բոլոր դասարաններում դասղեկների նախաձեռնությամբ: IVե դասարանի դասվար Ա.Չոմարյանը ևս պատրաստել էր մի գեղեցիկ դաս՝  նվիրված մայրենի լեզվին: Թեման ինքնին շատ խոսուն և բազմաբովանդակ է, երեխաներն իրենց պատրաստվածությամբ, գեղեցիկ խոսքով դասը կառուցեցին…

Մարզական կյանքը դպրոցում

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Այսօր Հրազդանի Վ. Սարոյանի անվան № 11 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում մարզական իսկական տոն էր:

Մրցասպարեզ էին դուրս եկել 2-րդ «Ա» և 2-րդ«Ե» դասարանների՝«Բողբոջներ» և «Ծիլեր» թիմերը (ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Մեհրի Գեղամյան):
Մարզադահլիճը լեփ-լեցուն էր. երեխաներին ծափերով ոգևորում էին ծնողները, աշակերտները, ուսուցիչները, նույնիսկ մրցահրապարակում էին նաև մրցող դասարանների դասվարները:

Մրցող…

Հովհաննես Թումանյան-148

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

  2017թ. փետրվարի 20-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի դասվար Յուլյա Մկրտչյանի ղեկավարությամբ 3-րդ «Ա» և 6-րդ «Ա» դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել է գեղեցիկ միջոցառում՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-րդ տարեդարձին:

  Բեմում աշակերտներն էին՝ թումանյանական հերոսների նկարագրով, իսկ դահլիճում թևածում էր Թումանյանի անմահ հոգին:

Մայրենիի տոնին նվիրված միջոցառում Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

1999 թվականի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է ընդունել մայրենի լեզվի օր սահմանելու մասին:

Օրը սահմանվեց:

2000 թվականի փետրվարի 21-ին ամբողջ աշխարհն սկսեց տոնել իր մայրենի լեզվի միջազգային օրը:

«Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնիմ, ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք» (Խ.…

Հայ լեզուն տունն է հայուն

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում տոնական բարձր տրամադրություն էր. 4բ դասարանի աշակերտները նշում էին մայրենի լեզվի օրը: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին հայոց լեզվի հաղթական ուղին, հայ և օտարազգի նշանավոր մարդկանց ասույթները մեր լեզվի մասին, առածներ լեզվի մասին, բեմականացրին Եզոպոսի՝ լեզվի մասին պատմությունը, Բայրոնի՝ հայերի…

Մայրենիի միասնական օր

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին Արարատի մարզի  Սուրենավանի միջնակարգ դպրոցում նշվեց Մայրենիի միասնական օրը: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանը ներկայացրեց մայրենիի դերն ու նշանակությունը, խոսեց նրա անաղարտ պահպանման ու կիրառման կարևորության մասին: Աշակերտներն հանդես եկան լեզվին նվիրված բանաստեղծություններով, որն ուղեկցվում էր շնորհանդեսով: Լեզվի իմացության կարևորության վերաբերյալ եզրափակիչ խոսքով հանդես եկավ…

Ի՜մ մայրենի լեզու, ի՜մ սրբություն

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին «Ի՜մ մայրենի լեզու, ի՜մ սրբություն» խորագրով թատերականացված ցերեկույթ անցկացվեց Գավառի N5 հիմնական դպրոցում:

Աշակերտները Մեսրոպ Մաշտոցի, Սահակ կաթողիկոսի և Վռամշապուհ արքայի զրույցի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը:

Մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններն ու երգերը հաջորդեցին միմյանց: Բեմադրությամբ ներկայացան նաև կետադրական նշանները:

Միջոցառումն ամփոփեց տնօրեն Ս. Արզաքանցյանը: Ցերեկույթի բոլոր…

Հեռավար առարկայական դասընթացներ

Փետրվարի 23, 2017
ՏՀՏ նորություններ

2017թ. հունվար - փետրվար ամիսներին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հեռավար ուսուցում» համակարգում ուսուցիչների կողմից ստեղծվել և իրականցվել են 10 առարկայական վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների 291 ուսուցիչներ:

 

 

 

Համեստ Մինասյան

Ք. Երևանի  Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

Թեման՝ 

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)