ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Գրքի նվիրատվության օր

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Այս օրը պայմանավորված է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարելիցով: Մեծ խանդավառություն էր տիրում նաև Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի գրադարանում: Տոնը կարևոր ու առանձնահատուկ էր նրանով, որ երեխաները մոտենում էին գրքին, արտադասարանային ընթերցանությանը: Ընթերցասիրություն, ընթերցողական ճաշակ, կարդացածի…

«Եկեք խոսենք հայերեն»

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայրենի լեզվի միջազգային օրը առիթ է սթափվելու, մտածելու դարերով պահպանված ու մեզ ժառանգած ոսկեղենիկ հայերենը  մեր սերունդներին անաղարտ փոխանցելու մշակույթի մասին: 

Փետրվարի 21-ին տոնական տրամադրություն էր թևածում Վարդենիկի Ա. Օհանյանի անվան N 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում: 6բ դասարանը (դասղեկ՝ Մ. Մանուկյան) միջոցառում էր կազմակերպել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ՝…

Մրցույթ «Մաթեմատիկա» առարկայից

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Ծրագրային յուրաքանչյուր թեմայից սովորողների ձեռքբերումները բացահայտելու համար արդյունավետ են առարկայական մրցույթները, որոնք մեր դպրոցում ավանդույթ են դարձել: Այդպիսի նպատակ ուներ նաև այսօրվա մրցույթը, որը կազմակերպել էին ուսուցիչներ Գ . Աբրահամյանը և Հ.Կթունյանը X "Գ" և X "Դ" դասարանների միջև:

Մրցույթն ավելի աշխուժացավ X "Գ" դասարանի աշակերտ Նոէլի և X "Դ"…

Ընտրախաղ մեր դպրոցում

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Եվրոխորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի առաջարկությամբ մեր դպրոցում անցկացվեց ընտրախաղ (կազմակերպիչներն էին փոխտնօրեն Լ. Խաչատրյանը, ուսուցիչներ Ն. Ասատրյանը և Ս. Ադամյանը, մասնակիցները` 12-րդ դասարանների աշակերտներ):

Առաջադրվել էին 4 թեկնածուներ, որոնք մշակել էին իրենց ծրագրերը և անցկացնում էին ակտիվ քարոզարշավ:

Միջոցառումը իր տեսակով տարբերվող էր և ուսանելի:

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148…

Ի դեմս «Պատանեկան նվաճումների»՝ ունենք պետություն-հասարակական կազմակերպություն հաջողված փորձ. Լ. Մկրտչյան

Փետրվարի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության պատասխանատուների հետ: Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում իրականացրած գործունեության համար՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԿԳ նախարարությունն իր բարդ և հետևողական աշխատանքի ընթացքում ունեցել է գործընկեր կառույցներ, որոնք նախարարության հետ կիսել են և՛…

Կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Փետրվարի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ  կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Քննարկմանը ներկա են գտնվել միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ պետական գերատեսչությունների և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է  նաև նախաձեռնության…

Խաղ - մրցույթ Աշխարհագրություն առարկայից

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուսուցչուհի Ա. Սարգսյանը կազմակերպել էր առարկայական մրցույթ իններորդ դասարանների աշակերտների գիտելիքները ստուգելու, նրանց տրամաբանությունը և ստեղծագործական միտքը զարգացնելու նպատակով: Մրցույթն ավելի հետաքրքիր դարձավ, երբ IX Ա և IX Բ դասարանների թիմերը միմյանց փոխանցեցին տարբեր երկրների դրոշներ, կատարվեց խաչբառերի փոխանակում: Մրցույթ հաղթող ճանաչվեց IX Ա դասարանը:

Ակտիվ մասնակցություն ունեցավ նաև հանդիսատեսը, որը…

Մայրենի լեզվի տոն

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. փետրվարի 21-ին Արմավիրի Ռ. Եղոյանի անվան հ․1 ավագ դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը: Առաջին դասաժամին դպրոցի աշակերտությանը ռադիոհանգույցով տեղեկություններ հաղորդվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման և տոնի խորհրդի մասին: Երկար դասամիջոցին ֆլեշմոբ անցկացվեց՝  նվիրված մաշտոցյան աստվածային այբուբենին:

Դասերից հետո հետաքրքիր և բովանդակալից միջոցառում  դիտեցին    ‹‹Մայրենին իմ էությունն  է›› խորագրով: Օրը շատ…

Բաց դաս Քիմիա առարկայից. Դասը վարում են պատանի քիմիկոսները

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապագա բժիշկներ, այսօրվա աշակերտներ... X Ե դաս.-ի աշակերտները պարզ և հստակ ներկայացրին իրենց հոսքային ընտրության պատճառները, քանի որ ուզում են խորությամբ ուսումնասիրել Քիմիա առարկան, դառնալ ապագա բժիշկներ: Նրանք հաճույքով ներկայացրին իրենց ուսուցչուհու` Նոնա Կոստանյանի` խնամքով պահպանված գործնական պարագաները ( տոհմածառ, քիմիական բազմազան նյութեր) և անցան միջոցառման գործնական էջին:

Քիմիական փորձով…

Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

    Փետրվարի 20-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ․3  հիմնական դպրոցում օրն սկսվեց ուրախ եռուզեռով: Դպրոցում երկակի տոն էր: Աշակերտները  տոնում էին Հովհ. Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրը: Մինչ միջոցառման սկսելը՝ աշակերտները գրքեր էին նվիրում միմյանց և դպրոցի գրադարանին: Միջոցառումը հագեցած էր համակարգչային տեսանյութով՝  նվիրված գրքին և Հովհ. Թումանյանին, հնչեցին…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)