ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հեռավար ուսուցում Սիսիանի ավագ դպրոցից

Փետրվարի 21, 2017
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

Կրթական գործընթացի շարունակականության ու արդյունավետության բարձրացման համար ԿԳ նախարարության կողմից ստեղծվել է մենթոր /փոխանցող/ դպրոցների ցանց և հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ՀՀ դպրոցներում կազմակերպվում է ուսուցում, որը նպատակ ունի ակտիվացնել միջդպրոցական համագործակցությունը, լրացնել մանկավարժական կադրերի բացը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցել ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանը և ապահովել հավասարապես որակյալ  կրթություն…

Կրթության և գիտության ոլորտում ներդրումային պատկերը հաջողված է. Լ. Մկրտչյան

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին: ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Մասնավորապես…

Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լ. Մկրտչյան

Փետրվարի 20, 2017
Պաշտոնական

Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել…

Գրքի նվիրման օր

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում փետրվարի 17-ին ունեցավ միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, գրքի տոնին և մայրենիի օրվան:Երեխաները սիրով համակված գովերգեցին գիրն ու գիրքը, երգն ու խաղաղությունը, խոսեցին գրքերի լեզվով, արտահայտեցին իրենց սովորածն ու գիտեցածը: Մեծագույն ցանկություններով գրքեր նվիրեցին միմյանց, և դպրոցի գրադարանին: Աշակերտները շատ կարևորեցին գրքի դերն ու նշանակությունը յուրաքանչյուր մարդու…

Հուշեր զինվորից

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում փետրվարի 16-ին տեղի ունեցավ  հանդիպում 2013-2014 ուստարվա շրջանավարտ, քառօրյա պատերազմի մասնակից, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրված Ալեն Գաբրիելյանի հետ:

Ալենը այն քսան զինվորներից մեկն էր, ով մասնակցեց է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը,որը նվիրված էր Սուրբ Սարգսի տոնին: Ալեն Գաբրիելյանը արժանացել էր դրամական պարգևի, հուշանվերների և 10-օրյա արձակուրդի:

Դպրոցի արժանապատիվ հյուրերը

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կոտայքի թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում կրթության բնագավառը:

Իրենց օրհնություններով հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվների հաճախակի այցելությունները դպրոցներ դրա անհերքելի վկայություններն են:

Այսօր դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման հյուրն էր Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր Համազասպ քահանա Գրիգորյանը, որը իր հետ բերել…

Գեղարքունյաց ձմեռ 2017

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Գավառի հ․5 հիմնական դպրոցում անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2017» մարզամշակութային միջոցառումը՝ նվիրված հայոց բանակի 25-ամյակին:

Միջոցառմանը մասնակցեցին I-IX դասարանների աշակերտները, ծնողները և ուսուցիչները:

I-IV դասարանների միջև անցկացվեցին մրցումներ սահնակներով, ապա բոլորը մասնակցեցին «Ձնագնդիով հարված նշանակետին» վարժությանը:

V-IX դասարանների տղաների և աղջիկների թիմերը մասնակցեցին «Պարանի ձգում» մարզաձևին: Հաղթող ճանաչվեցին 7-րդ դասարանի աղջիկների և 6-րդ դասարանի տղաների…

Գիրքը՝ հավերժ ուղեկից

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թվականի փետրվարի 17-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան հ․23 հիմնական դպրոցի IVգ դասարանում (դասվար՝ Թ. Հովսեփյան) տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան:

Տոնի խորհուրդը սովորողները լավ էին ընկալել, դա զգացվում էր նրանց խոսքից: Եվ քանի որ տոնը համընկնում էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա հետ, երեխաները արտասանեցին…

Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ․13 հիմնական դպրոցի IIIբ դասարանի դասվար Ռոզա Թևանյանը  կազմակերպեց  դաս-միջոցառում դպրոցի գրադարանում: Դասը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան  օրվան: Թումանյանի յուրաքանչյուր  բառը մի աշխարհ է. այս շեշտադրումով էին առաջնորդվում աշակերտները՝  միջոցառմանը խոսելով  զուլալ, մաքրամաքուր ժողովրդական բառ ու բանով: Ցերեկույթի ընթացքում բեմականացվեց «Անբան Հուռին» հեքիաթը: Բեմը հիշեցնում…

Սոնա Փարսադանյան. «Կուրգանում Հայ երեխաները հետաքրքրվում են մայրենի լեզվով»

Փետրվարի 20, 2017
Սփյուռքի լրատու

ՌԴ Կուրգան քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնի Հայոց լեզվի և գրականության մասնագետ Սոնա Փարսադանյանի հետ «Հայերն այսօրի» հարցազրույցը տեղադրված է ռուսերեն էջում՝ http://armedu.am/index.php/ru/news/view/648:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)