Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանի աշակերտ Ալեքս Սարգսյանը մասնակցեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված նկարչական մրցույթին՝ «Կապույտ Երկիր՝ ու՞մ համար»:Վերջինիս ընտրված լավագույն նկարները ներկայացվեց 17-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթին Ճապոնիայում և արժանացավ հուշանվերների: Շնորհավորում ենք Ալեքս Սարգսյանին առաջին մրցույթի կապակցությամբ ու մաղթում նորանոր հաջողություններ:
ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ:
Ողջունելով ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ ) այս տարվա առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհուրդը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնց առնչությամբ հիմնական զեկուցմամբ…
ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի մեկնարկի մասին։
Ազգային համայնքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանում հանրակրթական դպրոցներին ուսուցիչների շրջանում օտար լեզվի հմտությունների ցածր մակարդակով, ինչը մեծ խոչընդոտ է հանդիսանում ծրագրի լայն տարածման համար։ Օտար լեզվին չտիրապետելու պատճառով դպրոցներից սահմանափակ…
2017թ. փետրվարի 7-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում բացվեց ¦Փառքի սրահ§՝ նվիրված 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին անօրինակ քաջություն ցուցաբերած դպրոցի նախկին սաներին:
Միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ պաշտոնատար անձիք՝ ի դեմս փոխմարզպետ պրն. Ա.Դարբինյանի, փոխքաղաքապետ պրն. Ա.Բերնեցյանի, գրող-հրապարակախոս Ս.Խալաթյանի: Իրենց ներկայությամբ մեզ պատվեցին ԵԿՄ Վանաձորի ՏԲ նախագահի…
Անգելինա Հովհաննիսյանը սովորում է Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում, նաև քաղաքի թիվ 3 երաժշտական դպրոցի վեցերորդ դասարանում: «Շնորհալի, ընդունակ սան է, բազմաշնորհ», – նրա մասին ասում է Անգելինայի ջութակի դասատուն՝ Լիանա Սողոմոնյանը:
Տարիքի հետ կապված անհրաժեշտություն է լինում փոխել գործիքը: Վերջին ժամանակներս Անգելինայի դեպքում ևս նման խնդիր է…
Կայացավ երկար սպասված «Ինտելեկտուալ խաղ» մրցույթը, որը կազմակերպվել և իրականացվել էր «Հուսո երիցուկ» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների պաշտպանություն ՀԿ-ի և Կապանի համար 1 հիմնական դպրոցի համագործակցության շրջանակներում...
Միջոցառումը կայացավ ՀՀ ՊՆ հ. 54122 զորամասում՝ նվիրված հայոց ազգային բանակի 25-րդ տարեդարձին...
Խաղ-մրցույթին Կապանի համար 1 հիմնական դպրոցի սաները…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարես և Արևիկ հրատարակչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին`…
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ անկախացումից հետո մեր երկու երկրների համագործակցությունը կրթության համակարգում համաքայլ է ընթացել, նրա բնորոշմամբ դրան նպաստել են նախ` նախկինում միևնույն կրթական համակարգում ընդգրկված լինելու…
Այսօր` փետրվարի 3-ին,Աբովյանի համար 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում անցկացվեց բաց դաս «Աղգային երգ ու պար» առարկայից: Առարկայի ուսուցչուհի Հ.Գեղամյանի շնորհիվ 7-րդ դասարանի սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասին: Պարեցին «Կարնո քոչարի», «Գյովնդ», «Իշխանաց պար», «Ֆնջան», «Սղերդ»: Դահլիճում իշխում էր ազգային պարերի մարտական ոգին, հայրենասիրությունը և ուրախ տրամադրությունը:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ