Հոկտեմբերի 25 էր: «Ամառային ընթերցանություն 2016» մանկապատանեկան ծրագրի շրջանակներում «Զանգակ» գրատան աշխատակիցները կրկին հյուրընկալվել էին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում: Այս անգամ մրցանակը շահել էր VIբ դասարանի աշակերտուհի Աննա Նիկողոսյանը:
Նա ընթերցել էր հանձնարարված բոլոր գրքերը և առանց վարանելու պատասխանում էր իրեն ուղղված հարցերին:
«Տնակն» իր գրքերով…
Հոկտեմբերի 27-ին Վանաձորի N18 միջն. դպրոցի VII և X դասարանների աշակերտները` աշխարհագրության ուսուցչուհի Ա.Խառատյանի նախաձեռնությամբ, ուսումնական նպատակով այցելեցին Մարգահովիտ գյուղի ԷյԹԻՓԻ բնապահպանական կրթական կենտրոն: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին «Թափոնների վերամշակում» թեմայով դասախոսություն, դիտեցին տեսաֆիլմ: Դասընթացի երկրորդ մասում ներկայացվեց «Լոռու մարզի թռչունները» ուսուցողական տեսաֆիլմը: Կրթական կենտրոնից աշակերտները հեռացան մեծ բավականությամբ և…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկն ու ոլորտում կատարված փոփոխությունները:
Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը ավարտին է…
Այս տարի լրանում է Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի (http://artvet.schoolsite.am/) հիմնադրման 50-ամյակը, որի բացման ժապավենը կտրել և առաջին դասն ավանդել է կերպարվեստի մեծ վարպետ Մ. Սարյանը: Այստեղ ուսանողները մասնագիտանում են ոսկերչության, փայտի և քարի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, մանրանկարչության, գորգագործության, դերձակ-մոդելավորման մասնագիտությունների մեջ և պարբերաբար կազմակերպում են ցուցահանդեսներ և վարպետության…
Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) «Հայկական կրթական միջավայրում» գործում է «Դպրոցական կայքեր» (http://schoolsite.am/) տեղեկատվական կայքը, որում ըստ մարզերի և ըստ կրթական ծրագրի աստիճանի տեղադրված են Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի հղումները:
Տեղեկացնում ենք, որ Կրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման ու զարգացման գործին խթանելու, կայքերի գործարկմանն օժանդակելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային…
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության և գիտության ոլորտի զարգացմանը եւ տվյալ…
2016 թվականի հոկտեմբերի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Արշակ Գրիգորյանի հ․1 հիմնական դպրոցում տոն էր, հացի տոն` «Հանապազօրյա հացը խորագրով»:
Թվում է, թե հացի մասին այնքան շատ է ասված, որ նոր խոսք ասել հնարավոր չէ: Սակայն երկրորդ «բ» դասարանի աշակերտները և դասվար Անահիտ Գևորգյանը կարողացան հանդիսատեսին մտովի տանել դեպի սերմնացաններ, քրտնաթոր…
Վանաձորի Ղ. Ալիշանի անվան հ․27 հիմնական դպրոցում հոկտեմբեր ամսին ամփոփվեց մայրենիի առարկայական շաբաթը: Հոկտեմբերի 13-ին Iա դասարանում դասվար Ա. Մարտիրոսյանը բացեց հրաշք հայոց այբուբենի առաջին էջը՝ ուսուցանելով «Ա հնչյուն- տառը»:
«Ա հնչյուն տառի» ուսուցման երթը շարունակեց դասվար Ա. Մարաբյանը Iբ դասարանում: Խմբային աշխատանքը փոքրիկները կատարեցին քաղցրալուր երաժշտության ելևէջների ներքո, որից…
Հոկտեմբերի 28-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մ. Մարտիրոսյանի անվան. թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Ոսկե աշուն>> փառատոնը:
Այն իր տեսակի մեջ աննախադեպ էր: Բազմաոճ ելույթներով փայլեցին մեր դպրոցի սաները: Երգ, ժողովրդական պար, ասմունք, ժամանակակից պար, դասական երաժշտություն ...
Շքեղ ձևավորված դահլիճը բազմապատկում էր փառատոնի ճոխությունը:Բարձր մակարդակով…
Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության առանցքային նպատակներից է երիտասարդների կարողությունների զարգացումը և դրանց գործնական կիրառությունը կենսագործունեության տարբեր ասպարեզներում: Դրան է միտված շահերի պաշտպանության ծրագրերի իրակացումը երկրի 6 մարզերի համայքներում: Տավուշի մարզում արդեն մի քանի տարի է ինչ նման ծրագրերի շնորհիվ երիտասարդներն ու երեխաները ստանում են կարևորագույն հմտություններ՝ անձի կայացման…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ