Հայ սերնդի ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակության մեջ է հայ ազգի հարատևման, նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև համազգային նպատակների իրականացման` միակ և արդյունավետ ճանապարհը:
«...ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի»
Հայրենապաշտական դաստիարակություն - ահա´ մեր փրկության խարիսխը...
Ականջալուր լինելով Նժդեհյան պատգամներին՝ Հրազդանի թիվ 7 միջնակարգ …
Սեպտեմբերի 20-ին Մասիս քաղաքի հ․3 հիմն. դպրոցի IXա և IXբ դասարանների աշակերտները ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ իրենց դասղեկների` Վ. Համբարձումյանի, Մ. Բարսեղյանի,զինղեկ` Օ.Ղարիբյանի, կազմակերպիչ` Անի Ավագյանի, պատմության ուսուցչուհի` Հ. Ղազարյանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Գ. Ստեփանյանի հետ միասին այցելեցին ք. Արտաշատի ՊՆ. Կապի զորամաս , որը նախատեսված էր համապատասխան զորամասի…
Ասես նորաբողբոջ ծաղիկներ, կախարդական, ոսկեղեն հեքիաթների հերոսների նման Վանաձորի թիվ 18 միջն. դպրոցի 1-ին դասարանի աշակերտները կազմակերպել էին շատ ինքնատիպ ու յուրօրինակ միջոցառում:
Վառ արևի շողերի նման միջոցառումն սկսեցին ողջույնի խոսքով, ամփոփեցին մեկ ամսում սովորածը, կատարեցին հնչյունային վերլուծություն, գտան Ա հնչյուն-տառի տեղը, գտան այն ոսկե…
Սպիտակի Վարդանաց հ.4 հիմն. դպրոցի կամարների տակ թևածում էր ուրախ մի ծաղկաբույլ. Առաջին դասարանի աշակերտները վազվզում էին փոքրիկ հրաշքների նման: Եվ ահա սկսվում է դաս-ցերեկույթը՝ «Ա հնչյուն տառի ուսուցումը»: Էլմ. Շահնազարյանը և փոքրիկ հրաշքները հայտվեցին գեղեցիկ կահավորված դասասենյակում: Թոթովախոս փոքրիկները երգով, պարով, գեղեցիկ ասմունքով համոզեցին ներկաներին, որ իրենք հաստատուն ու…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթի ղեկավարած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ կրթության ոլորտում համագործակցության շրջանակը գնալով ընդլայնվում…
Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում անցկացվելու է IT’s Armenia խորագրով սեմինար՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։ Միջոցառման նպատակն է նպաստել Ճապոնիայի՝ ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը:
Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «Արմինովա Թեքնոլոջիս», «Լևիաթան», «ԱյՅուՆեթվորքս», «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» և «Գրանատուս Վենչուրս» ընկերությունները։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ-կազմակերպությունները հանդիպմանը…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրինության նիստին: Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Մատենադարանի վաղամեռիկ տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը:
Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ Մատենադարանի ներկայիս աշխատակազմը պետք…
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև այսօր ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Իտալիայի դեսպանին արդյունավետ…
2016թ. հոկտեմբերի 20-ին «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի «Համայնքային մասնակցություն և կառավարում» ծրագրի շրջանակներում Գավառի N5 հիմնական դպրոցը մասնակցեց «Բերք ու բարիքի տոն-2016» փառատոնին Միջոցառմանը մեծ օժանդակություն ցուցաբերեցին երրորդից իններորդ դասարանների ծնողական խորհուրդները:
Գավառի N5 հիմնական դպրոցը ներկայացրել էր բանջարեղենով և մրգերով ձևավորված գեղեցիկ զամբյուղներ, ավանդական ճաշատեսակներ:
«Տեղական լավագույն բնամթերք» անվանակարգում հաղթող…
Դասի թեման - Նախնականի և ինտեգրալի կիրառություններ
Դասն իր բնույթով ինտեգրված ամփոփիչ դաս էր, որն իր մեջ ներառում էր հանրահաշիվ- երկրաչափություն, հանրահաշիվ - ֆիզիկա, հանրահաշիվ - ինֆորմատիկա միջառարկայական կապ:
Սովորողները մեկը մյուսի հետևից ներկայացրին՝ ինչ է ինտեգրալը, ինչ տեսակներ գիտեն, ստացան Նյուտոն-Լայբնիցի բանաձևը: Հաշվեցին տարբեր ֆունկցիաներով սահմանափակված պատկերի մակերեսը, տարբեր…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ