ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ա» տառի տոնահանդես Կապանի հ.1 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Կապանի համար 1 հիմնական դպրոցի 1ա և 1 բ դասարնների սաները՝ դասվարների նախաձեռնությամբ կազմակերպել էին «Ա» տառի ուսուցմանը նվիրված բաց դաս-տոնահանդես, որին ներկ էին դպրոցի տնօրենը, մանկավարժներ, ծնողներ: Օրը տոնական էր և անմոռանալի...

Դասարանների շքեղ զարդարանքների մեջ առանձնահատուկ էր «Ա» տառը՝ առյուծի, Արարչի, արևի, արքայի, աքաղաղի,…

Իմ 25-ամյա անկախությունը

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

ՀՀ անկախության միամսյակի շրջանակում հոկտեմբերի 7-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանը հանդես եկավ «Ես սիրում եմ իմ երկիրը» գրական-երաժշտական համադրությամբ: Հայրենասիրական տաք բանաստեղծություններն ու երգերը ոգեղենացրին դպրոցական դահլիճը, ոգևորեցին հանդիսատեսին (դրանք միջին դպրոցի աշակերտներն էին) և նրանք էլ երգով ձուլվեցին բեմում կանգնածներին:

Հայրենսիրության ոգին հասավ իր գագաթնակետին, երբ…

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ-ում կատարած աշխատանքների համար

Հոկտեմբերի 21, 2016
Պաշտոնական

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն…

Բաց դաս «Մայրենի» առարկայից

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 19-ին Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի IIIբ դասարանում Մայրենիից բաց դաս էր (դասվար Զ. Նիկողոսյան): Դասի թեման էր «Վազ խաղողենի»: Դասը սկսվեց ավանդույթներով: Երեխաները տեղեկացված էին հայրենի բնաշխարհի տարբեր երևույթների մասին ավանդազրույցներով: Նոյ Նահապետի կողմից մեր լեռնաշխարհում առաջին անգամ խաղողի վազի հայտնությունը, խաղողից տարբեր տեսակի սննդամթերքներ,ոգելից խմիչքներ ստանալու հմտությունները…

Մեկնարկեց Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

Հոկտեմբերի 20, 2016
Սփյուռքի լրատու

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի…

Ուխտագնացություն Օշական

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել առաջին դասարանում գրաճանաչության այբբենական շրջանն սկսելուց առաջ ուխտագնացություն կազմակերպել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին։ Հոկտեմբերի 15-ին, հավատարիմ մնալով դպրոցում ձևավորված ավանդույթին, առաջին դասարանի դասվար Ս․ Կարապետյանը նման ուխտով իր փոքրիկ սաների հետ այցելեց Օշական՝ «Ա» տառի ուսուցանման նախօրյակին սրբազան երդում տալու և ծաղիկ խոնարհելու…

Ռուսական պոեզիային նվիրված ցերեկույթ Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Օրերս Հրազդանի հ.7 միջնակարգ ռուսական երգի «Երգը` բարեկամության կամուրջ է» հանրապետական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվեց ռուսական պոեզիային նվիրված ցերեկույթ, որին ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:

Աշակերտները և ուսուցչական կոլեկտիվը ամբողջությամբ ընկղմվել էր ռուսական պոեզիայի մեջ: Հնչեցին Ա.Պուշկինի, Ա. Բլոկի, Ս.Եսենինի, Ա.Ֆետի և այլոց հայտնի ստեղծագործություններ:

Աշակերտների հետ մեկտեղ ասմունքեցին նաև…

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցիչ

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում գեղեցիկ ու հուզիչ միջոցառմամբ, ակնածանքով ու հարգանքով նշվեց Ուսուցչի օրը:

Հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում տոնում են Ուսուցչի օրը: Սա մի օր է, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների` հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Այո՛, ուսուցիչն է մարդուն կրթում ու…

«Ա» տառի շնորհանդես Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 17-ը IԱ դասարանցիների համար անկրկնելի և հեքիաթային էր դարձրել դասվար Հ.Ղուբաթյանը: Այդ օրը փոքրիկները առաջին անգամ պետք է մուտք գործեին տառերի կախարդական աշխարհ: Դասը գեղեցիկ հեքիաթ էր, որի հերոսներն աշակերտներն էին: Դասարանում հայտնվել էր մի կախարդական ծաղիկ: Նրա թերթիկներում ամփոփված էր անակնկալ. ծաղկի թերթիկները կբացվեին այն ժամանակ, երբ աշակերտները…

Աշունը հայկական լեռնաշխարհում

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 12բ դասարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ, կատարեցին արշավ «Աշունը հայկական լեռնաշխարհում» խորագրով՝ նվիրված ՀՀ-ի անկախության 25-րդ ամյակին:

Արշավի շրջանակներում դասարանը այցելել է Տաթևի վանք, մասնակցել Թարգմանչաց տոնին: Այնուհետև ճոպանուղով ուղևորվել Հալիձոր, որտեղից էլ` Խնձորեսկի ճոճվող կամուրջ:

Կամրջով Խնձորեսկից անցել Հին Հալիձոր գյուղը, որտեղ այցելել…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)