ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը

Հոկտեմբերի 17, 2016
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի հանդիսավոր բացումը: Այս տարվա գիտաժողովը նվիրված է հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին:

Համաժողովի կազմակերպիչներն են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը:

Բացման…

«Ա» հնչյուն-տառի ուսուցում

Հոկտեմբերի 17, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի №13 հիմնական դպրոցի I «ա» և I «բ» դասարանում տոն էր: Մեր առաջին դասարանցիները առավել մեծ ոգևորությամբ էին եկել դպրոց, իսկ առիթն առավել քան կարևոր էր՝ ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին տառի հետ:

Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների միջոցով երեխաներն անսպասելի հայտնվեցին «Տառաշխարհ» քաղաքում: Համակարգչի միջոցով երկու դասվարներն էլ ներկայացրին ձայնային և…

Ոսկե աշուն Ենոքավանի միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 17, 2016
Դպրոցական անցուդարձ

Ենոքավանի միջնակարգ դպրոցում տիրում էր աշնանային մթնոլորտ: 1-ից 12-րդ դասարանի աշակերտներն իրենց դասվարների և դասղեկների հետ միասին կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում նվիրված աշնանը: Բոլոր դասարանները վեր էին ածվել աշնանային այգու` ծածկված գույնզգույն տերևներով: Աշակերտները երաժշտական գողտրիկ հեքիաթ ներկայացրին աշնանային ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքի մասին: Ինչպես նաև հանդես…

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն Վանաձորի հ.17 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 17, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի11-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ 2016-2017 ուս.տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել ՄկրտիչԿոբալյանը (X2), Հայարփի Հովհաննիսյանը (X2), Սիլվա Գինոսյանը (X1): Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը: Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել…

Դաս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Հոկտեմբերի 17, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 14-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի VIIա և VIIբ դասարանի աշակերտները հյուրընկալեցինն Արամ Խաչատրյանի տուն-թանգարան`օրվա դասն այնտեղ անցկացնելու համար: Քանի որ դասի թեման դասական երաժշտությանն էր վերաբերվում, ուստի երաժշտության ուսուցչուհի Զ. Նիկողոսյանը նախնական զրույցով երեխաներին ծանոթացրեց դասական երաժշտության տեսակներին,հայազգի նշանավոր դասականերին, իսկ հետո, էքսկուրսավարի ուղեկցությամբ անցնելով սրահից սրահ,ծանոթացան Ա.…

Ուսուցչի օրը Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 17, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 5. Ուռուտի 125-ամյա պատմություն ունեցող դպրոցում ուրախ մթնոլորտ էր: Միջանցքներն ու դասասենյակները. զարդարված էին աշնան գույներով, խայտաբղետ ծաղիկներով: Հենց մուտքի դռան՝ ապա նաև ուսուցչանոցի լուսամուտներին գրված էր «Շնորհավոր տոնդ, ուսուցիչ»:

Լուսաշող միջանցքներում ուրախ ու զվարթ տրամադրությունն էր իշխում: Աշակերտները ժպիտով ու մի թաքուն ակնածանքով սիրելի ուսուցիչներին ուղեկցում…

Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

«Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի…

Փոքրաթիվ ազգերին մեծ զգալու` մասնագիտություն

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր տեղի է ունեցել 14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը, որը հայտարարել է իր այս տարվա 25 ականավոր բանախոսական ծրագիրը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այս գործնական գիտաժողովի շրջանակում նման որակյալ մասնագետների առկայությունը և սեսիաների ծանրությունը…

20 երկրի 40 պատվիրակ` «Եվրոդիպի» 23-րդ տարեկան համաժողովին

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող՝ «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագրի ներքո: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության…

ԱԽ նախագահի ընտրություններ

Հոկտեմբերի 14, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 12-ին Սիսիանի ավագ դպրոցում կայացավ ԱԽ-ի նախագահի ընտրություններ: Ընթանում էր համառ պայքար 4 թեկնածուների միջև: Ընտրություններին մասնակցեցին դպրոցի 384 աշակերտներից 340-ը:Գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

Աղվան Բախշյան՝ 104
Արման Հովհաննիսյան՝ 95
Լիլիթ Խաչիկյան՝ 83
Ալինա Խաչատրյան՝ 52
անվավեր քվեաթերթիկներ՝ 6:

Արդյունքում ԱԽ նախագահ ընտրվեց Աղվան Բախշյանը և…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)