ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ռեստավրատորի օր. ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Հուլիսի 4, 2024
Մշակութային լուրեր

Հուլիսի 1-6-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվում են Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումները, որին մասնակցության հրավեր է ստացել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Միջոցառումների շրջանակում տարբեր երկրների պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետները հանդես են եկել տարբեր զեկույցներով՝ ներկայացնելով գլխավորապես վերականգնման տեսական և գործնական փորձի փոխանակումը:

Հեռավար…

Թանգարանային մասնագետների ու վերականգնողների ֆրանսիական փորձը Հայաստանում. ծրագիրը շարունակվում է

Հուլիսի 4, 2024
Մշակութային լուրեր

Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացվող թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման դասընթացները կիրականացվեն նաև առաջիկա երկու տարիներին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած «Հայաստան. ժառանգության կրթություն, պահպանում, պաշտպանություն և արժևորում» ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստում ամփոփվել են 2022-2023 թվականներին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և նախանշվել հետագա համագործակցության ուղղություններն ու անելիքները:…

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

Հուլիսի 4, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ…

««Ոսկե ծիրանը» համախմբող երևույթ է». Դանիել Դանիելյան

Հուլիսի 3, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան»-ի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի…

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արսեն Հարությունյան. «Ամեն ինչ քո ձեռքերում է»

Հուլիսի 3, 2024
Սպորտային լուրեր

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի թիմի անդամներին:

Արսեն Հարությունյան

Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Արսե՛ն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին:

-Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ…

ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը

Հուլիսի 3, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար Ֆրանս Վան Գերվենի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ…

«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել». Կարեն Գիլոյանն ընդունել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին

Հուլիսի 2, 2024
Սպորտային լուրեր

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

«Մարզաշխարհում դուք…

Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է ներառական կրթության ոլորտում պորտուգալական փորձին

Հուլիսի 2, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքիսա Սվաջյանը Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի ղեկավարության հրավերով մասնակցել է Erasmus+ ծրագրի շրջանակում բուհի կողմից կազմակերպված դասավանդման և վերապատրաստման ծրագրին:

Ավեյրոյի համալսարան այցի շրջանակում նախարարի տեղակալը քննարկումներ է ունեցել ներառական կրթության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում համատեղ ծրագրերի միջոցով…

Ամփոփվել է արցախցիների համար կազմակերպված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրը

Հուլիսի 2, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրն ամփոփվել է «Տերյան մշակութային կենտրոնում» կազմակերպված ցուցադրությամբ:

Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում արժանացել էր հավանության:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 արցախցիներ մասնակցել են հայկական ավանդական…

Գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

Հուլիսի 2, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստը:

Նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:

Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Սբ Մակարավանք վանական համալիրի գավթի, աղբյուրի, երիցատան վերականգնման նախագիծը որոշակի վերապահումներով…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)