ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Կամուրջ կրթության և մշակույթի միջև». ուսուցչական առցանց համաժողովի մասնակցության հրավեր

Մարտի 24, 2025
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի:

Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և աշխարհայացքի կայացմանը:

Մշակութային կրթության տարվա շրջանակում մարտի 28-ին ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է համահայկական ուսուցչական…

Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է

Մարտի 24, 2025
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ:

Դասընթացն անցկացվում է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում մարտի 24-28-ը ներառյալ՝ առկա ձևաչափով:

«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» խորագրով շարունակական դասընթացները նպատակ ունեն բարելավել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման…

Մեկնարկել է Թատերական շաբաթը

Մարտի 24, 2025
Մշակութային լուրեր

Մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։

Մի շարք թատրոններում կայացել են աշակերտների մասնակցությամբ շրջայցեր, հանդիպումներ դերասանների հետ, ներկայացումների դիտում:

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում կազմակերպված շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին,…

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող

Մարտի 24, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:

Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում…

Մարզային թատերական փառատոները ընդլայնում են իրենց աշխարհագրությունը

Մարտի 22, 2025
Մշակութային լուրեր

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 20-26-ը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացնում է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին:

Փառատոնի նպատակն է նպաստել մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և հնարավորություն ընձեռել մարզի մշակութասեր հանրությանը նոր և հետաքրքիր ներկայացումներ դիտելու:

Փառատոնի մեկնարկը տրվել է Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի առաջնախաղով՝…

Մշակութային աճուրդների կազմակերպման նոր մեխանիզմ. մամուլի ասուլիս

Մարտի 22, 2025
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հանդես է եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Մշակութային աճուրդների ոլորտում սպասվող փոփոխություններն ու իրականացվող ծրագրերը»:

Մշակութային աճուրդները՝ հնարավորություն արվեստագետների հանրահռչակման համար

«Մշակութային աճուրդները շատ կարևոր հարթակներ են արվեստի գործերի առքուվաճառքի իրականացման համար: Մշակութային աճուրդների կազմակերպման օրենսդրական փաթեթն արդեն…

«Պետք է զբաղվել սիրելի աշխատանքով». Ժաննա Անդրեասյանը՝ ՀՊՏՀ ուսանողներին

Մարտի 22, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Հաջողակ կարիերայի բանաձևը» խորագրով պանելային քննարկմանը, որը վարել է ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային հեռանկարի և մասնագիտական հաջողության վերաբերյալ քննարկումներում ուսանողների կողմից բարձրացված հարցադրումներին արձագանքելն ու երկխոսության…

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հրավեր

Մարտի 21, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը:

Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ:

Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և…

Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար

Մարտի 21, 2025
Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականացվի հուլիսի 1-27-ը:

Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ.

• Ուսուցում մանկապարտեզում
• Ուսուցում մեկօրյա դպրոցում
•…

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Մարտի 20, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին:

Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության,…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)