ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

5 սովորող կներկայացնի Հայաստանը Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում

Մայիսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը:

Միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հունաստանում:

Օլիմպիադան անցկացվել է ավագ դպրոցների…

Ֆինանսական հատկացումներ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով

Մայիսի 30, 2024
Մշակութային լուրեր

2024 թվականին լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261.3 հազար դրամ՝ հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N 1276-Ա որոշմամբ ստեղծվել էր հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողով, տրվել էր միջոցառումների առաջարկների հավաքագրման վերաբերյալ հայտարարություն:

Բազմաթիվ մշակութային…

Ձիասպորտ. հայտնի են արգելքների հաղթահարման Հայաստանի առաջնության հաղթողները

Մայիսի 30, 2024
Սպորտային լուրեր

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է արգելքների հաղթահարման Հայաստանի առաջնությունը:

Մրցութային առաջին և երկրորդ օրերին հանդես են եկել Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը, «Սիլ» և «Մուլտի Գրուպ» ակումբները ներկայացնող մարզիկները։

Առաջնությունն անցկացվել է երեք դասերում՝ D, C, B։

Մրցութային առաջին…

«42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական վկայականներ

Մայիսի 30, 2024
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Կրթական հիմնական ծրագիրը հաջողությամբ ավարտել է 73 շրջանավարտ, որոնց ավելի քան 80 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Կենտրոնն այս պահին ունի 200-ից ավելի ակտիվ սովորողներ:

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Մայիսի 30, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Հայաստանի ընտրանին ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերը կչափեն Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի ընտրանիների հետ:

Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Յուրա Մելիքյանը, Տիգրան Մկրտումյանը, Սամվել Գևորգյանը…

Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը

Մայիսի 30, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում և մարզերում կիրականացնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը:

Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի ոլորտներում կիրականացվեն վարպետության դասեր, աշխատարաններ, կկազմակերպվեն կլոր սեղան- քննարկումներ, հանդիպումներ՝ Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի արվեստագետների…

Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան

Մայիսի 30, 2024
Սպորտային լուրեր

Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից:

Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն…

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 1-ին

Մայիսի 30, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին իրականացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու…

Հարցում՝ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

Մայիսի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը…

«Քույր դպրոցներ» ծրագիր.Դանիել Դանիելյանը ներկա է եղել Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտների համատեղ համերգին

Մայիսի 29, 2024
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու դասատուները հյուրընկալվել են Ապարանի արվեստի դպրոցում:

Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլլադա Հովհաննիսյանը, Ապարանի համայնքապետարանի…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)