ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Նոյեմբերի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահի բացմանը

Նոյեմբերի 15, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը:

Ցուցասրահի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է…

Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբերի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս:

Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։

Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ…

«Օգուտ բժշկության» ձեռագիրը Բժշկական համալսարանից տեղափոխվել է Մատենադարան

Նոյեմբերի 15, 2024
Մշակութային լուրեր

Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փախանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին:

Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բուհին նախաձեռնության համար, ինչպես…

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են բասկետբոլի մրցումները

Նոյեմբերի 15, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզահամալիրում մարզադահլիճում անցկացված եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են միջմարզային…

Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր

Նոյեմբերի 15, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 18-29-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմա­գրման վկայագիր տրամադրելու հայտեր:

Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում…

Ֆինանսական հատկացումներ՝ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների բարեկարգման համար

Նոյեմբերի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարվել է վերաբաշխում՝ 22 մլն 879 հազար դրամի չափով:

Գումարն ուղղվելու է մի շարք ուսումնական հաստատությունների շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների…

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2024 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Նոյեմբերի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

Նոյեմբերի 15, 2024
Մշակութային լուրեր

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին,…

Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Նոյեմբերի 15, 2024
Սպորտային լուրեր

Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում:

Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 4 մենամարտերում: Եվս մեկ մենամարտում հաղթանակը շնորհվել է Միքայելյանին, քանի որ նրա մրցակիցը հրաժարվել է ռինգ դուրս…