Գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառումներով հարուստ է Եղվարդի N 3 հիմնական դպրոցի առօրյան։
Տնօրենության կողմից հայտարարված դասղեկի բաց դասերը շարունակվում են մեծ շուքով։ Ամեն անգամ բեմ բարձրանալով` դասարանները զարմացնում են իրենց «ճամփորդության» համար ընտրած թեմայով, դերասանական փայլուն խաղով ու ճարտար լեզվով։
Այս անգամ ներկաներին հիացրին IVբ դասարանցիները` ներկայացնելով հացի արարումը (դասվար`…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մարտի 8-ի տոնական օրը նշել է նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։
Նախարարի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։ Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ…
Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։
Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական…
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 1/16 եզրափակչում հայ մարզուհին ուժերն է չափել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի հետ և մրցավարների որոշմամբ 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 2-րդ ռաունդում Էլիդան…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր:
…Այսօր Կանանց միջազգային օրն է: Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը:
Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ…
«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակում օրերս անցկացվել է հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու գործընթացին։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անձնակազմը, մեդիա ոլորտի փորձագետներ:
Հանդիպման…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ոլորտի փորձագետների ու երիտասարդների հետ հանդիպմանը:
Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը:
Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 28-ի N 166-Ա որոշման:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը,…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ