ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի IFCD դրամաշնորհային ծրագրում

Փետրվարի 29, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծն արժանացել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) դրամաշնորհին:

Փետրվարի 27-ից մարտի 1-ը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության ինքնարտահայտման ձևերի կոնվենցիայի կիրարկման միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստը, որին որպես վերոնշյալ կոնվենցիայի հայաստանյան համակարգող՝ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա…

Նոր լուծումներ «Հայֆիլմի» համար՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում

Փետրվարի 28, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետական բուհերի ուսանողների մասնակցությամբ «Քաղաք երազների համար–նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը:

Այն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից:

Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի…

Առաջին անգամ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը

Փետրվարի 28, 2024
Մշակութային լուրեր

Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Այսպիսով՝ առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։

Օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված…

«Դասարան+Դասական». 70 պատանի անվճար հիմունքներով կմասնակցի ծրագրին

Փետրվարի 28, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-ից ապրիլի 11-ը կիրականացնի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։

Ծրագրին կարող են դիմել ՀՀ դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14-18 տարեկան պատանիները։ Մրցույթի արդյունքում 70 պատանի հնարավորություն կստանա անվճար հիմունքներով մասնակցելու ծրագրին։

Նշենք,…

«Ալթունյան» անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի քաղաքներում

Փետրվարի 28, 2024
Մշակութային լուրեր

Ֆրանսիական «S.A.S. SPECTACLES DE TOUS PAYS» կազմակերպության հրավերով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Ալթունյան» պետական անսամբլը բացառիկ հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում:

Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Հյուրախաղերը մեկնարկում են փետրվարի 28-ին…

Հայաստանը մասնակցել է Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից Եվրոպական կինոշուկային

Փետրվարի 27, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ, մասնակցել են Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից ամենամյա Եվրոպական կինոշուկային։

Հայկական տաղավարն այս տարի նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին: Ձևավորումն անչափ հետաքրքիր ու գրավիչ էր և՛ փարաջանովյան կինոյի…

«Ձեր հաղթանակները մեր երկրի համար շատ կարևոր են». Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Փետրվարի 27, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն…

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կներդրվի արդիական ֆերմայի մոդել

Փետրվարի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան,…

Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

Փետրվարի 27, 2024
Սպորտային լուրեր

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:

Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։

4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։…

Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը

Փետրվարի 27, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)