ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արաքսիա Սվաջյանը և Սարգիս Հայոցյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչների և ուսանողների աջակցության ծրագրերը

Հոկտեմբերի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնում» ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների կրթության կազմակերպման գործընթացը և Կառավարության այսօրվա նիստում ընդունված ուսուցիչների աջակցության ծրագրի մանրամասները:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ուսումնառության կազմակերպման մասին

Հոկտեմբերի 12-ի տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 13320 երեխա հաճախում է ՀՀ դպրոցներ, որոնցից ավելի…

Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը

Հոկտեմբերի 12, 2023
Մշակութային լուրեր

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը Մատենադարանին նվիրաբերել է…

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը

Հոկտեմբերի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը

Գործադիրը հավանություն է տվել նաև ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում տրամադրվելիք…

Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության հարցերը

Հոկտեմբերի 12, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին:

Քննարկման առանցքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵԽ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններն էին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման և հոգեբանական…

Երբ սրբազան երազանքն է փոշիանում

Հոկտեմբերի 12, 2023
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի աշակերտական նորընտիր խորհուրդը շտապել է գումարել անդրանիկ նիստը, որի օրակարգում կուտակված հույզերի ու ապրումների ներդրման մոտիվացիան էր:

-Լրջագույնս վտանգված է մոլորակը,անհրաժեշտ է փոխհարաբերությունների բարեփոխում,անհրաժեշտ է հմտությունների առավելագույնս համապատասխանեցում ներկա մարտահրավերներին,-նախագահ Մարի Թումանյանն այսպես մեկնաբանեց այսօրվա իրականությունը,որը սովորողների առջև ծառացրել է հոգատարության ապրումակցելու,արտակարգ իրավիճակում որոշում կայացնելու անհապաղություն: -Առանձնահատուկ պայմաններում առանձնահատուկ…

Հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը

Հոկտեմբերի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է իրավիճակի վերլուծություն և հավաքագրված տեղեկատվության հիման վրա մշակել ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին օժանդակելու և նրանց մասնագիտական աշխատանքի հնարավորությունը ՀՀ դպրոցներում ապահովելու նպատակով։

Ծրագրի մանրամասները զեկուցել է ՀՀ կրթության,…

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում աշակերտները կհանդիպեն անվանի դաշնակահար Լևոն Կարապետյանի հետ

Հոկտեմբերի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

2023 թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ա.…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքները

Հոկտեմբերի 12, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը:

Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրի­նութ­­յան ղեկավար, Կրթություն 2030 ստորաբաժանման տնօ­րե­նի պաշ­տո­նակատար Սոբհի Տավիլը:

Փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով:

Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ՀՀ գործուղումը՝ նախարարի տեղակալ…

Ուսուցիչների և տնօրենների նվազագույն դրույքաչափը բարձրացվել է. ինչ է սահմանում դպրոցների ֆինանսավորման նոր կարգը

Հոկտեմբերի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի առաջնային նպատակը կրթական միջավայրի բաերելավումն ու տրամադրվող պետական միջոցների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացումն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով նախատեսված մեծածավալ փոփոխությունը սկզբնական փուլում պարզաբանումների կարիք ունի, քանի որ տեղերում նոր մոդելի ճիշտ ներդրումը՝ համապատասխան հաշվարկների իրականացումը,…

Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպություն

Հոկտեմբերի 11, 2023
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 7 կազմակերպություն:

Այդ կազմակերպություններն են՝

  • «Էդիթ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

  • «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,

  • «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն,

  • «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ,