ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ջազի սերունդ» խորագրով համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Հոկտեմբերի 4, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 15-րդ անգամ անցկացնում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կիրականացվի «Ջազի սերունդ» խորագրով համերգային երեկոն:

Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգին հյուրընկալվելու են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը…

Ոսկե մեդալ՝ կիրառական քիմիայի միջազգայի օլիմպիադայից

Հոկտեմբերի 4, 2023
Լուրեր կազմակերպություններից

2023 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։

Մեր երկիրը ներկայացրել է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման արդյունքում Կամունի Աբրահամյանն արժանացել է ոսկե մեդալի։

Օլիմպիադային մասնակցել է…

Հայ-ֆրանսիական մշակութային երկխոսություն. Վանաձորում կկայանա «Որդին» ներկայացման պրեմիերան

Հոկտեմբերի 4, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 7-ին և 8-ին կկայանա ֆրանսիացի հեղինակ Ֆլորիան Զելլերի «Որդին» ներկայացման պրեմիերան:

Այս կապակցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական…

Ամփոփվել է «Աղետների կառավարում» դասընթաց-վարժանքը

Հոկտեմբերի 4, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները:

Երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն անցկացվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային…

Երևանում անցկացված սուսերամարտի միջազգային մրցաշարին 6 երկրի շուրջ 100 մարզիկ է մասնակցել

Հոկտեմբերի 4, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվել է սուսերամարտի պատանիների և երիտասարդների միջազգային մրցաշար, որին 6 երկրի շուրջ 100 մարզիկ է մասնակցել:

Մրցումներն անցկացվել են թիմային և անհատական պայքարում՝ խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Վրաստանի և Իրանի…

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները». դասընթաց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Հոկտեմբերի 4, 2023
Մշակութային լուրեր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը:

Հոկտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:…

ՖԻԼՄԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հոկտեմբերի 4, 2023
Սփյուռքի լրատու

Հարգելի ուսուցիչներ, ուսումնական նոր տարվա սկզբից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է իր նոր ծրագիրը, որի գնահատում և ամփոփումը նախատեսված է իրականացնել 2024 թվականին: Կից ներկայացնում եմ հայտարարության տեքստը, որը շուտ կհրապարակվի նաև մեր պաշտոնական կայքում: Ակնկալում ենք մեր դպրոցների մանսակցությունը, քանզի կրթության մեջ դադարներ չեն լինում:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում

Հոկտեմբերի 3, 2023
Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին:

Շրջաբերականում, մասնավորապես, նշված է. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունն անհրաժեշտ է կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական…

Մեկնարկում է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը

Հոկտեմբերի 3, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 3-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:

Ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի Երևանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մ. Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում: Վաղարշապատում նախատեսված համերգից…

«Աղետների կառավարում». դասընթաց-վարժանք՝ մշակութային կազմակերպությունների մասնագետների համար

Հոկտեմբերի 3, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հոկտեմբերի 2-4-ը «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում անցկացնում են «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանք՝ նախատեսված մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար:

Ծրագիրն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ…