ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը՝ Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության համար

Նոյեմբերի 10, 2023
Սպորտային լուրեր

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է սամբոյի մեծահասակների 2023 թվականի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացնում է աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը՝

Կանայք՝ Արփինե Մնացականյան (50 կգ), Վարսիկ Գրիգորյան (54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինա Մարտիրոսյան (65 կգ), Սուսաննա Մարուքյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80…

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրությունը

Նոյեմբերի 10, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 8-ից գործում է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

«Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվել են հուշարձանի հարուստ հավաքածուից ավելի քան 150 ինքնատիպ նմուշներ, որոնք հայտնաբերվել են 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։

Ցուցասրահում ներկայացված են առարկաներ՝ բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի…

Նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները պետք է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը գործունեության լիցենզիա ստանան

Նոյեմբերի 10, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), լրացուցիչ կրթական ծրագրերը, այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը:

ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 138-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում՝ ազդարարելով գործընթացի մեկնարկը:

Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում…

338 մլն 263 հազար դրամ՝ Երևանում բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացման համար

Նոյեմբերի 9, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունը 338 մլն 263 հազար դրամ կհատկացվի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 5-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման համար: 

Նոյեմբերի 9-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման…

Կառավարությունը հավանության է արժանացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Նոյեմբերի 9, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքների փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «Մասնագիտական…

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի sms քվեարկության փուլը

Նոյեմբերի 9, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը սկսված է։

Նշենք, որ «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Գավառը և Վեդին։

SMS քվեարկության փուլի մեկնարկին նախորդած ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 2-ը,…

Պետական ֆինանսավորմամբ 18 գիտական կազմակերպություն ձեռք կբերի 41 սարքավորում

Նոյեմբերի 9, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի շահառուների ցանկը:

Մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 41 սարք/սարքավորում՝ ընդհանուր 2 միլիարդ 853 միլիոն դրամ արժողությամբ:

Հայտատու կազմակերպությունը հետագայում նաև…

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում

Նոյեմբերի 9, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նոյեմբերի 12-21-ը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Համերգները կանցկացվեն հեղինակավոր համերգասրահներում. նոյեմբերի 12-ին կկայանա Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի…

Սամբոյի աշխարհի առաջնություն. ամփոփվել է ԿԳՄՍՆ հայտարարած մրցույթը

Նոյեմբերի 9, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է Երևանում կայանալիք սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտարարված մրցույթը:

Մրցույթի նպատակն էր նպաստել սամբո մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում սամբո մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

ԿԳՄՍՆ Instagram-ի Story բաժնում նոյեմբերի 7-ին և…

«ԱԺ Գավաթի» հանրապետական փուլ

Նոյեմբերի 9, 2023
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 7-ից 9-ը Վանաձոր քաղաքում կայացած ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլը,որտեղ ՀՀ 11 մարզից II պատվավոր տեղը զբաղեցրեց՝Սյունիքի մարզի հավաքական թիմը։

Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետևյալ մրցաձևերը՝ վազք 60մ բարձր մեկնարկից, վազք 500մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքերի ծալում և ուղղում պառկած…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)