ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շարունակում է մշակութային հաստատություններ այցերը: Այդ շրջանակում նա այցելել է Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացրել են միության գործունեությունը,…
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող աշխարհի 88-րդ առաջնությունում։
Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Չեն Լիժուն՝ երկամարտի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և մասնագիտական կրթության ու ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:
Ողջունելով ներկաներին…
2023 թվականի սեպտեմբերի 8-ից ժամանակավորապես չի գործելու Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ՝ պայմանավորված ցուցադրության մասնակի փոփոխության և արդիականացման աշխատանքներով:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ժամանակահատվածում տուն-թանգարանը շարունակելու է իրականացնել կրթական և մշակութային միջոցառումներ:
«Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մշտական ցուցադրության փոփոխության և թարմացման աշխատանքները…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի…
Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65, իսկ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը՝ 85-ամյակը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի աջակցությամբ Երևանում և մարզերում նախատեսվում են հոբելյանական միջոցառումներ:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Գեղագիտության ազգային կենտրոն:
Դանիել Դանիելյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Դուրգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել գործունեությանը, եղել փորձասրահներում:
Կարեն Դուրգարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ են դուրս եկել կանանց հավաքականի անդամներ Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք հանդես են եկել 55 կգ քաշային կարգում:
2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելա…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջպետական…
Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը,…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ