Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից:
«Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև մրցույթի միջազգային փուլը Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի…
Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ:
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ…
Օգոստոսի 19-ին Գառնիում տեղի է ունեցել Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և խաղերին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։
«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը Հայաստանում էին…
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։
Երկօրյա խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…
Օգոստոսի 18-ին կայացել է Համահայկական խաղերի ֆուտզալ մարզաձևի՝ տղամարդկանց եզրափակիչը:
Հանդիպումը կայացել է Չարենցավանում: Մոսկվայի թիմը 2:0 հաշվով հաղթել է Աբովյանի թիմին:
Տղամարդկանց ֆուտզալի մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցրել է Դոնի Ռոստովի թիմը:
Հիշեցնենք, որ ֆուտզալ մարզաձևի կանանց պայքարում հաղթել էր Արթիկի թիմը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:
Նա շրջել է մի շարք կրթական, մշակութային և սպորտային հաստատություններում, ծանոթացել կատարվող աշխատանքներին և առկա խնդիրներին։
Նախարարի առաջին կանգառը Մեղրիի պետական քոլեջն էր: Ժաննա Անդրեասյանը շրջել է քոլեջի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, խնդիրներին։ Նախարարը հետաքրքրվել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի սեպտեմբերի 12-14-ը կանցկացնի հայ-վրացական երիտասարդական ֆորում:
Ֆորումի նպատակն է նպաստել երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և երիտասարդության ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:
Ֆորումն իրականացվելու է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդության հարցերով գործակալության համագործակցությամբ՝ 2023 թվականի…
Համահայկական 8-րդ ամառային խաղերում օգոստոսի 17-ին կայացել է կանանց ֆուտզալի եզրափակիչը:
Եզրափակիչ խաղը կայացել է Չարենցավանում: Չեմպիոնի կոչումը միմյանց հետ վիճարկել են Արթիկ և Սիդնեյ-2 թիմերը: Դիմակայությունում առավել ուժեղ է գտնվել Արթիկը, որը հաղթել է 6:2 հաշվով՝ նվաճելով Համահայկական 8-րդ ամառային խաղերի չեմպիոնի տիտղոսը:
3-րդ տեղի համար խաղում Երևան-1-ը մրցել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 20-27-ը, Լոռու մարզի Դեբետ գյուղում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն կիրականացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը:
Ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան տեսնելու վերջին…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքից բխող կարգեր, այդ թվում՝ «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ