ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերի հաղթող

Օգոստոսի 3, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում:

Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են նաև Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանը սեղանի թենիսի մրցումներում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Հիշեցնենք՝…

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Օգոստոսի 3, 2023
Սպորտային լուրեր

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Մ23 տարեկանների պայքարում ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 221 կգ արդյունքով (96+125) զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Գյուրջյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում,…

Լուսանկարչական միջազգային մրցույթ՝ «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» քարոզարշավի շրջանակում

Օգոստոսի 3, 2023
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը:

Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ, «Վիքիմեդիա Հայաստանի» հետ համատեղ, Հայաստանը մրցույթ-նախագծով կմիանա միջազգային այս նախաձեռնությանը։…

Հայ մարզիկները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ 2-րդ խաղերին

Օգոստոսի 3, 2023
Սպորտային լուրեր

Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ:

140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:

Հայաստանի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության…

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

Օգոստոսի 3, 2023
Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների:

Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել

  • 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները,
  • միջին…

Առաջին մեդալը՝ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերից

Օգոստոսի 2, 2023
Սպորտային լուրեր

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:

Պետրոսյանը երկու հաղթական մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն է կրել և բավարարվել բրոնզե մեդալով:

Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70…

ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանն ընդառաջ՝ հրապարակվել է 2023-2024 ուստարում 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեց

Օգոստոսի 2, 2023
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը:

Հաստատությունը ուսպլանի պետական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը:

Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է…

«Արթիկը»՝ բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

Օգոստոսի 2, 2023
Սպորտային լուրեր

Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը:

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 22 անգամ տիրել…

«Տարիքը խոչընդոտ չէ». մեծահասակների մշակութային կրթությանն ուղղված ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով

Օգոստոսի 2, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տարիքը խոչընդոտ չէ» ծրագիրն ամփոփվել է մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսով:

Ծրագիրը տարեցների շարունակական կրթության մշակութային նորարարական առաջարկ է, որն ուղղված է թոշակառու մեծահասակների հմտությունների և կարողությունների զարգացմանը, ֆիզիկական և մտավոր առողջության խթանմանը՝ մշակութային…

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող

Օգոստոսի 2, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է…