ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Օգոստոսի 1, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցությունը:

«Հունգարիայի հետ մեր առնչությունները պատմական խոր արմատներ ունեն: Կարծում եմ՝ Ձեր այցով մենք նոր…

Ծանրամարտի Մ23 և Մ20 տարեկանների ԵԱ. Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Էմմա Պողոսյանը՝ արծաթե մեդալակիր

Օգոստոսի 1, 2023
Սպորտային լուրեր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել:

Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Սուրեն Գրիգորյանը (89 կգ)` երկամարտում ցույց տալով 341 կգ արդյունք (150+191): Հրում վարժությունում Գրիգորյանն արժանացել է փոքր ոսկե, իսկ պոկում վարժությունում՝ փոքր արծաթե…

Մշակույթը՝ կրթության հենք. Խնկո Ապոր անվան գրադարանի ծրագրերը միտված են գրական, գեղագիտական ճաշակի և մտածողության ձևավորմանը

Օգոստոսի 1, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։

Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով…

Համահայկական ամառային 8-րդ խաղերը շուրջ 7000 մասնակից կունենա

Օգոստոսի 1, 2023
Սպորտային լուրեր

Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Մինչ այդ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքին հետևել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու այլ պատասխանատուներ։

Համահայկական…

Մի շարք դպրոցների շենքային պայմաններ կբարելավվեն և կապահովվեն գույքով

Օգոստոսի 1, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայության 5 հանրակրթական դպրոցներին հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ 38 մլն 706 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին:

Գումարն ուղղվելու է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի և Աբովյանի կրթահամալիրի շենքային պայմանների, ինչպես նաև Երևանի Ալ. Քեմուրջյանի անվան…

Կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 31, 2023
Սպորտային լուրեր

Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Dongan Lake Sports Park» բացօթյա մարզադաշտում տեղի ունեցած միջոցառմանը 139 երկրի շուրջ 7000 պատվիրակ է մասնակցել:

Հայաստանի թիմի դրոշակակիրներն են եղել աթլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը: Միջոցառմանը տրիբունաներից ավելի քան 40 հազար հանդիսական է հետևել:

«Շատ…

Պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 7 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հուլիսի 31, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե և 7 արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Եզրափակչում Քեյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի Անտոնի Էլ Մոտիին, իսկ Հովսեփյանը 5-0 հաշվով պարտության է…

Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելության հայտագրումը

Հուլիսի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում:

Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր պետական ու ոչ պետական (հավատարմագրված) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։

2023-2024 ուսումնական տարում՝

  • Ոլորտային մասնագիտությունների գծով…

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հուլիսի 31, 2023
Սպորտային լուրեր

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:

Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում երեկ նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Հարությունյանը լավագույնն է ճանաչվել նաև պոկում ու հրում վարժություններում: Այս քաշային…

Գետահովիտում իրականացվել է «Հայ կերպարվեստը մանուկների և պատանիների աչքերով» մշակութային ծրագիրը

Հուլիսի 31, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում անցկացվել է «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացրել է «Մունետիկ» Հ/Կ-ն՝ Իջևանի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն էր երեխաներին ծանոթացնել կերպարվեստի երկու ուղղություններին՝ բատիկային և ապակենկարչությանը, սովորեցնել դրանց ստեղծման նորարարական տեխնիկաներն ու առանձնահատկությունները։

Բատիկայի և ապակենկարչության վարպետաց դաս-հանդիպում են անցկացրել…