Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ:
Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների…
Հաշվի առնելով «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին երիտասարդության ոլորտի դերակատարների մեծ հետաքրքրվածությունը և մասնակցելու պատրաստակամությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է օրենքի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու հրավերի դիմում-հայտերի ընդունումը:
Աշխատանքային խումբը կազմվում է պետական հատվածը ներկայացնող անդամներից, քաղաքացիական հասարակության կառույցների, միջազգային կազմակերպությունների…
Օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:
Մրցաշարի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ այսօր ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնացել են ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը…
Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ…
ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում հուլիսի 21-23-ը անցկացվել են Եվրոպայի վոլեյբոլի Մ22 տարեկան տղամարդկանց Ե ենթախմբի առաջնության հանդիպումները։ Երևանում անցկացված մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է նախ Պորտուգալիայի, ապա Դանիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ, սակայն երեք խաղում…
Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացել է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական:
Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։
Հայաստանի թիմը ներկայացել է չորս մասնակցով, որոնցից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի Բադալյանը (12-րդ դասարան), Արփի…
Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանի թիմը բավական ներկայացուցչական կազմով կմասնակցի խաղերին՝ հանդես գալով լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո, հրաձգություն մարզաձևերում:
«Խաղերը…
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին:
Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է:…
Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Այս տարի ՀՌՀ-ն ավարտել է 690 ուսանող։
Դիպլոմների հանձնման արարողությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020 թ. պատերազմին նահատակված ՀՌՀ-ի ուսանողների։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի թիմը մասնակցել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին և վերադարձել 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով:
Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պատվիրակությանը՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ:
«Ուրախ եմ, որ…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ