ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքում գտնվող քաղաքատեղի «Արտաշատ» հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից 2006 թ. օտարված և սեփականաշորհված 6,0 հեկտար մակերեսով հողամասերի նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հանրության գերակա շահ (ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 841-Ն որոշում):
ՀՀ կառավարության նոր որոշումը նպաստելու է պատմական մայրաքաղաքի տարածքի միավորմանը՝ հնարավորություն տալով այն օգտագործել…
Այսօր տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, մարզաշխարհի երախտավորներ:
Ներկաները շրջել են հիմնանորոգված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, հետևել մարզիկների պարապմունքներին:
«Դժվար է գերագնահատել նման ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը:…
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողներին ըստ ոլորտների տրամադրվող կրթական մրցանակների շնորհման կարգի նախագիծը:
Գործող կարգի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք դժվարություններ են առաջացնում մրցույթի անցկացման ընթացքում: Հաշվի առնելով ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունները՝ առավել նպատակահարմար է համարվել նախորդ որոշումն ուժը…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփվել է. փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը» ֆիլմը։ «Արծաթե ծիրան» է ստացել Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զառա Դվինգերի «Փոքրիկը» ֆիլմը։
«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Աբաս Ամինիի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն: Դրանք են՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։
Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2023-2024 ուստարվա…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) իրականացնում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը:
Ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում»:
Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային…
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Արծաթե մեդալի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, իսկ…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի[1] վերաբերյալ:
Բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է`
«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով։ Դզնունին համարվում է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը և Համո Բեկնազարյանի հետ միասին՝ իր անմնացորդ նվիրումով նպաստել է հայկական կինոյի կայացմանը:
Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ