ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին

Հուլիսի 14, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին:

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Հատիս լեռան տարածքում պեղումները…

Պետական կառավարման համակարգի ապագա մասնագետները դիպլոմներ են ստացել

Հուլիսի 14, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 29-րդ ուսումնական տարին եզրափակվել է առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ գործադիր…

Տեղի կունենան Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը

Հուլիսի 14, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվել է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնին 12 անվանակարգում մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 140 արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 1700 մասնակից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին առաջատար մասնագետներ՝ Հայաստանից և Ֆրանսիայից:

Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և…

Նպատակը սփյուռքի դպրոցները մեկ աղբյուրից սնելն է. շարունակվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հուլիսի 14, 2023
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը: Հուլիսի 3-ից 18 երկրի 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվում է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:

«Ծրագրի հիմնական…

Քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը

Հուլիսի 14, 2023
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ,…

Դիպլոմների հանձնում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

Հուլիսի 13, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մասնակցել է դիպլոմների հանձնման և «Լավագույն ուսանող 2023» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին և նշել, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն ունի հումանիտար կրթության կազմակերպման ավանդույթներ, որի արժանի կրողն են շրջանավարտները։

«Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ…

Դուք գերազանցության և առաջընթացի դեսպաններ եք. Արթուր Մարտիրոսյանը դիպլոմներ է հանձնել Պոլիտեխնիկի շրջանավարտներին

Հուլիսի 13, 2023
Լուրեր կազմակերպություններից

Տարին հոբելյանական է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար. ՀԱՊՀ-ն ինժեներական ու տեխնոլոգիական մասնագիտացումներով ճանապարհել է 90-րդ շրջանավարտներին: 90 տարում ինժեներական կառույցը թողարկել է շուրջ 130 հազար շրջանավարտ: Այս տարի համալսարանը ավարտել է ևս 909 ուսանող:

Հոբելյանական երեկոյին ՀԱՊՀ շրջանավարտներին շնորհավորանքի խոսք է հղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ…

Ի գիտություն դիմորդների

Հուլիսի 13, 2023
Պաշտոնական

Հարգելի դիմորդ, տեղեկացնում ենք, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր չէ: Բավարար է դպրոցի կողմից տրամադրված ավարտական և քննական գնահատականների վերաբերյալ տեղեկանքը, որում առկա գնահատականները պետք է մուտքագրել համակարգ: Հավելենք նաև, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև…

Մշակութային հաստատությունների ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Հուլիսի 13, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրով մշակույթը ևս կարևոր առաջնահերթություն է, որն առաջին հերթին հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման հարթակ…

Մեկնարկել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության հերթական մրցույթը

Հուլիսի 13, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության 2023թ․ երկրորդ մրցույթը:

Մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։

Նախատեսվում է հրավերում նշված բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների…