ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երևանում բացվել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը

Հուլիսի 11, 2023
Սպորտային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն…

Ամառային ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում տարեկան 3200 երեխաներ

Հուլիսի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հյուրընկալվել է Հանքավանի «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լուսաբաց» ճամբարներում առաջին հերթափոխով ամառային հանգիստն անցկացնող երեխաներին:

Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է ճամբարում ստեղծված պայմաններին, երեխաների հագեցած առօրյային և նրանց մաղթել ուրախ ու անմոռանալի հանգիստ:

Դպրոցականների ամառային ճամբարը կազմակերպվել է ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում…

Փոխըմբռնման հուշագիր. «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կշարունակի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

Հուլիսի 11, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շտեֆան Մալերիուսը:

Համագործակցության շրջանակում ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցներում կիրականացվի «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում:…

5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ. ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է Եվրոպայի առաջնությունում

Հուլիսի 11, 2023
Սպորտային լուրեր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Երեկ՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 102 կգ քաշային Աշոտ Մարգարյանը՝ երկամարտի 312 կգ արդյունքով…

Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

Հուլիսի 11, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։

Պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:

Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց)…

«Չբացահայտված Եվրոպա». կհնչի Բեթհովենի երաժշտությունը

Հուլիսի 11, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։

Նախագծի երկրորդ համերգը կկայանա հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում` նվիրված գերմանական երաժշտությանը, մասնավորապես՝ Լյուդվիգ վան Բեթհովենին։ Երեկոյին ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։…

Զինծառայողների և զոհվածների երեխաների նախադպրոցական կրթությունը կիրականացվի պետբյուջեի միջոցներով. նախագիծ

Հուլիսի 11, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին…

«ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական փառատոնը՝ ՀՀ երեք քաղաքներում

Հուլիսի 10, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական մեծ փառատոնը: Այն անցկացվելու է Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

Փառատոնի բրենդավորման հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, որի ստեղծման 100-ամյակը լրանում է այս տարի:

«ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան Վանաձորում, Գավառում և Սիսիանում համտեսելու տեղական արտադրանքը, այցելելու թաքնված…

«Ուրախ եմ, որ յուրաքանչյուր մրցաշարի մասնակցում եք մեծ սրտացավությամբ». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական խաղերի մեդալակիրներին

Հուլիսի 10, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ և մարզիկներ:

Հիշեցնենք՝ Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում…

Քննարկվել են գիտության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

Հուլիսի 10, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել…