ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ծանրորդներ Էմմա Պողոսյանը, Վալերիկ Մովսիսյանն ու Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Հուլիսի 10, 2023
Սպորտային լուրեր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե:

Հայաստանի ներկայացուցիչներից հուլիսի 9-ին պատանեկան ԵԱ-ի կրկնակի հաղթող է դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում…

Հուլիսի 9-16-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 7, 2023
Մշակութային լուրեր

Երևանը կվերածվի կինոտոնի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնով, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։

«Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնում առանձնահատուկ անդրադարձ է արվելու այս երկու հոբելյաններին։

«Ոսկե ծիրան» փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երևանի քաղաքապետարանն…

Հաշվետու ներկայացումներով կամփոփվի «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական ծրագրի հերթական փուլը

Հուլիսի 7, 2023
Մշակութային լուրեր

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կամփոփվի «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը՝ հաշվետու ներկայացումներով: Որպես ծրագրի եզրափակում՝ հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, խմբերը թատրոնի Փոքր բեմում հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծած ներկայացումները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի…

ԲԿՄԱ և «Վան» թիմերը` ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի չեմպիոններ

Հուլիսի 7, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի կանանց և տղամարդկանց առաջնությունը,որին մասնակցել են կանանց 16 և տղամարդկանց 10 թիմեր:

Կանանց պայքարում առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է «Վան» թիմը՝ եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասնելով Կոտայքի մարզի «Գեղաշեն-1» թիմի նկատմամբ: Ի դեպ, վերջիններս առաջնության հայտնությունն…

«Ձեր մասնագիտության պահանջը մեծ է». Արաքսիա Սվաջյանը դիպլոմներ է հանձնել ապագա հատուկ մանկավարժներին

Հուլիսի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը:

Արաքսիա Սվաջյանը, որը նաև ՀՊՄՀ խորհրդի անդամ է, շնորհավորել է շրջանավարտներին ու նրանց մաղթել է հետաքրքիր աշխատանքային գործունեություն, արդյունավետ ու բեղուն…

Պարզաբանում՝ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման վերաբերյալ

Հուլիսի 7, 2023
Պաշտոնական

ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում Է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում։ Փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին:

Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ.

տարրական դպրոցում՝…

Այս պահին կամավոր ատեստավորման համար հայտագրվել է 5000 ուսուցիչ. Արաքսիա Սվաջյան

Հուլիսի 6, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։

Ատեստավորման հայտերի ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 15-ն է:

Այս թեմայով «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը…

Հայաստանում ստեղծարար ոլորտների զարգացմանը միտված դրամաշնորհներ

Հուլիսի 6, 2023
Մշակութային լուրեր

Creative Armenia-ն պաշտոնապես մեկնարկում է Artbox Accelerator ծրագիրը և հայտերի ընդունումը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։

Artbox Accelerator-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ ստեղծված Հայաստանում բոլոր ստեղծարար ոլորտներում գործող բիզնեսների համար, որոնց հնարավորություն…

Շնորհվել են մարզական կոչումներ. քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունք

Հուլիսի 6, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանացել են կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը և ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը:

Եվս 23 մարզիկ արժանացել է…

Նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հուլիսի 6, 2023
Պաշտոնական

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան: