ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՀ մարզերում կկառուցվի 172 ուսումնական հաստատություն

Հուլիսի 6, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Հարցը…

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները

Հուլիսի 6, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն հանդիպել է ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք հիմնարար բարեփոխումներ՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմանը: Նա տեղեկացրել…

Սերյոժա Բարսեղյանն ու Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Հուլիսի 6, 2023
Սպորտային լուրեր

Հայ պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում:

Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով…

Արաքսիա Սվաջյանը Գեղաշենի միջնակարգ դպրոցում ծանոթացել է «Դպրոցական սնունդ» ծրագրին

Հուլիսի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրի՝ ՀՀ կառավարությանը հանձնելուն նվիրված միջոցառման շրջանակում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուն այցելել են Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոց:

Այցին մասնակցել են նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ…

«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Հուլիսի 4, 2023
Մշակութային լուրեր

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և…

Ձյուդոիստ Վահե Աղասյանը՝ Եվրոպայի երիտասարդական գավաթի բրոնզե մեդալակիր

Հուլիսի 4, 2023
Սպորտային լուրեր

Հայաստան ձյուդոյի հավաքականի անդամ Վահե Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Գրադեց քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի երիտասարդական մրցաշարում:

60 կգ քաշայինների պայքարում Աղասյանը հաղթել է 4 գոտեմարտում ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը գրավել է 5-րդ տեղը։

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մասնակցել է Սլովենիայում անցկացված…

Լրամշակվել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլները

Հուլիսի 4, 2023
Պաշտոնական

Հիմք ընդունելով հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրի պահանջները՝ լրամշակվել են ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլները:

Փոփոխություններ են կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը հաստատելու մասին» N 780-Ա/2 հրամանում և հաստատվել՝ ՀՀ…

«Հպարտանում ենք ձեզնով». Ժաննա Անդրեասյանն ընդունել է մեդալակիր ըմբիշներին

Հուլիսի 4, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներին, որոնք վերջերս մեդալներով վերադարձել են Ալբանիայում և Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնություններից:

Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար…

Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները

Հուլիսի 4, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն,…

Մեկնարկել է «EduArmenia2023» առկա ձևաչափով աշխատաժողովը

Հուլիսի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «EduArmenia2023» համահայկական գիտակրթական առկա ձևաչափով աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Բացման արարողությանը մասնակցել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովն առկա և հեռավար ձևաչափով անցկացվում…