Այսօր տեղի է ունեցել 2023 թ. սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջող ընթացք. «Մենք առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը՝ Հայաստան-սփյուռք փոխհամագործակցության համատեքստում և փորձում առավելապես օգտակար լինել ձեր կատարած աշխատանքին:…
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը:
«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որն ավելի քան 13 տարի գործընկերների համագործակցությամբ իրականացվում էր ՀՀ մարզերում, այսուհետ ամբողջությամբ կկատարվի պետական բյուջեի միջոցներով:
Ծրագրի փոխանցման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…
2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։ Ատեստավորման հայտերի ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 15-ն է:
ԿԳՄՍ նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջերում հասանելի են բոլոր առարկաների ուղեցույցները, այդ թվում՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» առարկայի համար:
Կից ներկայացված…
Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում:
Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Իսպանիայում անցկացված առաջնությունում 1 ոսկե, 3…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում:
Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 12-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր:
Հերթական անգամ քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծի կոնստրուկտորական մասը և արժանացել է…
Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 3 բրոնզե:
Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ…
Հուլիսի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմում փորձ է արվում համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի ամենադրամատիկ և նշանակալի դրվագները:
Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի ավելի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գրական ոլորտի ներկայացուցիչների՝ գրողների, թարգմանիչների և գրականագետների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպման առիթը նախարարության գրահրատարակչության ոլորտի «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու…
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը:
Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`
ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ