ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Համլետավան գյուղի 17-18-րդ դարի մատուռ-դամբարանի վերականգնման աշխատանքները

Հունիսի 30, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին, այնուհետև հաստատվել է աշխատանքային նախագիծը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման թույլտվություն:

Մեկնարկել են մատուռի…

ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի դպրոցների շնորհալի սաների հաշվետու համերգն ու ցուցահանդեսը

Հունիսի 30, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իրականացրել է հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառման մասնակիցներն էին ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, այնուհետև՝ շնորհալի երաժիշտ-կատարողները հանդես են…

Հաստատվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Հունիսի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու հնարավորություն է տրվել բարձրագույն կրթություն ստացած այն մասնագետներին, որոնք չունեն մանկավարժի…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի և կրթության հարցերով տեղակալներին

Հունիսի 29, 2023
Միջազգային լուրեր

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի…

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին

Հունիսի 29, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար. «Մենք շատ ենք…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Հունիսի 29, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին:

Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի…

Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգևոր պատմության մեջ. Ժաննա Անդրեասյան

Հունիսի 29, 2023
Մշակութային լուրեր

Հունիսի 28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։

Համերգին ներկա էին ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն,…

«Վստահ եմ՝ հետագա հաջողությունները կդիտվեն որպես օրինաչափություն, այլ ոչ պատահականություն». Կարեն Գիլոյանն ընդունել է թենիսի կանանց հավաքականի անդամներին

Հունիսի 29, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հունիսի 19-24-ը տպավորիչ ելույթներ է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ոչ պաշտոնական աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում (ITF Billie Jean King Cup): Հայաստանի թիմը մասնակցել է եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարին և 11 թիմերի պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզուհիներին տպավորիչ…

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

Հունիսի 29, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ է ունեցել Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել է 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին:

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում…

Եվրոպական խաղեր. Բռնցքամարտիկներն անմասն մնացին մեդալներից

Հունիսի 29, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և գերծանրքաշային Դավիթ…