ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Յուրիկ Հովեյանն ու Վիգեն Նազարյանը եզրափակչում են

Հունիսի 27, 2023
Սպորտային լուրեր

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը մրցումային առաջին օրվա արդյունքներով եզրափակչի երկու մասնակից ունի:

Հին աշխարհամասի առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարեն 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը:

Յուրիկ Հովեյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել…

Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների

Հունիսի 26, 2023
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`

ա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց ատեստատում…

Հունիսի 27-ից կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Հունիսի 26, 2023
Պաշտոնական

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը:

Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Երկրորդ փուլով առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում…

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հունիսի 26, 2023
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, բազմաոլորտ համագործակցության օրակարգի…

Մեկնարկել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Հունիսի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 9-ն իրականացվում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։

Ծրագրի գլխավոր նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը, աշակերտներին ծանոթացնել թատերարվեստի ոլորտին, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը։

Ծրագիրն անցկացվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս ոչ…

Մշակույթի և կրթության հարցերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

Հունիսի 26, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծման և «ՀՀ բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների…

«Hope For Dreams» ներառական նախագծի սաները համերգային ծրագրերով հանդես են գալիս ՀՀ մարզերում

Հունիսի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագիր կրող «Hope For Dreams» երաժշտական նախագիծը:

«Hope For Dreams» երաժշտական նախագծի մասնակիցներն են զարգացման առանձնահատկություններ ունեցող դեռահասներն ու երեխաները, որոնք բազմաժանր երաժշտական կատարումներով հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտների հետ:

Անիտա Մակյանը՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր

Հունիսի 26, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի թիմը երկրորդ մեդալն է նվաճել Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Կարատե մարզաձևի -68կգ քաշային կարգում Անիտա Մակյանը, հաղթելով իսպանացի Մարիա Նիետոյին և ուկրաինացի Էլինա Մելնիկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, 0-4 հաշվով զիջել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային ու բրոնզե մեդալ նվաճել:

Կարատեի մրցումներն անցկացվել են լեհական…

100 հուշարձան՝ մեկ հարթակում

Հունիսի 26, 2023
Մշակութային լուրեր

 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է փաստագրել մեր երկրի մշակութային ժառանգությունը և օգտագործել գիտակրթական գործընթացում: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի 100 հնագիտական վայրերի օդային պատկերների (անօդաչու և 3D օրթոֆոտոների) հավաքագրման և համապարփակ առցանց շտեմարան ստեղծելու համար,…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի տնօրենների հետ

Հունիսի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների շրջանակում մարզային խորհրդակցությունները շարունակվում են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզպետարանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Խորհրդակցություններին մասնակցել են նաև մարզպետարանների պատասխանատուները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության…