ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դպրոցի տնօրենի հավակնորդների փաստաթղթերի ընդունելություն

Հունիսի 22, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Ժաննա Անդրեասյանի հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:

Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://schoolexams.emis.am/ հղումով` 2023 թ. հունիսի 23-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությանը մասնակցելու համար…

Կպատրաստվի հայտ՝ վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով

Հունիսի 22, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում և լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման աշխատանքներին:

Վերաբաշխումը կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհ­ային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի՝ որպես յուրահատուկ և համամարդկային…

Պրեմիերաներ Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ պետական աջակցությամբ

Հունիսի 22, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ Երևանի պարարվեստի պետական քոլեջում տեղի են ունեցել «Ռայմոնդա» 3-րդ գործողություն և «Վերադարձ արմատներին» բալետների պրեմիերաները՝ Դավիթ Գալստյանի բեմադրությամբ: Բեմադրությունները կատարել են քոլեջի սաները և շրջանավարտները:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի…

«Աշխարհը մեկ ընտանիք է» խորագրի ներքո նշվել է Յոգայի միջազգային օրը

Հունիսի 22, 2023
Սպորտային լուրեր

Ազատության հրապարակում հունիսի 21-ին նշվել է Յոգայի 9-րդ միջազգային օրը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր,…

Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Հունիսի 22, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը…

Մեկնարկել են Եվրոպական ամառային երրորդ խաղերը

Հունիսի 22, 2023
Սպորտային լուրեր

Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:

Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ժամանակ լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է երկրի պատմությունը, ապա անդրադարձ…

Հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հունիսի 21, 2023
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:

Հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հոգաբարձուների խորհրդի կազմում են՝

Արայիկ Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ…

Մեկնարկել է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը

Հունիսի 21, 2023
Մշակութային լուրեր

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում հունիսի 21-23-ն անցկացվում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին:

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը կազմակերպել է Մատենադարանը՝ որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի…

«Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար». Ժաննա Անդրեասյան

Հունիսի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց՝ հանդիպելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ:

Ճամբարը նախատեսված է 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվում է 5 փուլով` Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 15-ից:

Նախարար…

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են գործատուների պահանջարկի և կրթական ծառայությունների համապատասխանության խնդիրները

Հունիսի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, քոլեջների, ուսումնարանների տնօրեններ, կարիերայի կենտրոնների…